ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ԴԱՍԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2005 թվականի նոյեմբերի 30-ի «Դասական երաժշտության բնագավառում Հայաստանի Հանրապետության Նախագահի երիտասարդական մրցանակ հիմնելու մասին» ՆՀ-218-Ն հրամանագիրը և հաշվի առնելով համապատասխան բնագավառի հանձնախմբերի առաջարկությունները՝ որոշում եմ.

Դասական երաժշտության բնագավառում Հայաստանի Հանրապետության Նախագահի 2013 թվականի երիտասարդական մրցանակ շնորհել.

1) «Երգեցողություն» անվանակարգում, բարձր կատարողական արվեստի համար՝

Լուիզա ԵՐԵՄՅԱՆԻՆ
Սերգեյ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Գրիգոր ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ.

2) «Գործիքային կատարում» անվանակարգում, լավագույն կատարման համար՝
Ժորա ՍԱՐԳՍՅԱՆԻՆ (դաշնամուր):

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2014թ. ապրիլի 23
Երևան
ՆՀ-73-Ա



← Back to list