ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Ն. Գ. ՏԵՐ-ԳՐԻԳՈՐՅԱՆՑԻՆ ՍՈՒՐԲ ՎԱՐԴԱՆ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԻ ՇՔԱՆՇԱՆՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` ո ր ո շ ու մ ե մ.

Բանակաշինության գործում մատուցած ակնառու ծառայությունների համար գեներալ-լեյտենանտ Նորատ Գրիգորի ՏԵՐ-ԳՐԻԳՈՐՅԱՆՑԻՆ պարգևատրել Սուրբ Վարդան Մամիկոնյանի շքանշանով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2016թ. հուլիսի 6
Երևան
ՆՀ- 496 -Ա



← Back to list