Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության տոնի առթիվ
02.09.2010
Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ ձեզ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության տոնի առթիվ:
Արցախի անկախությունը հայոց նորագույն պատմության ամենավառ էջերից է եւ մեր ժողովրդի մեծագույն ձեռքբերումը...
01.09.2010
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մայրաքաղաքի Ավան վարչական շրջանում ներկա է գտնվել Հայաստանի ֆուտբոլի ակադեմիայի բացման արարողությանը:
Հայաստանի հետ սպորտի բնագավառում համագործակցության ամրապնդման, Հայաստանի Հանրապետությունում մանկապատանեկան ֆուտբոլի զարգացմանը մեծապես նպաստելու համար` ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Ֆրանսուա Պլատինին Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով պարգեւատրվել է “Պատվո շքանշանով”...
01.09.2010
Սիրելի՛ դպրոցականներ, ուսուցիչնե՛ր և ծնողնե՛ր,
Շնորհավորում եմ ձեզ Գիտելիքի օրվա կապակցությամբ:
Յուրաքանչյուր պետություն և ժողովուրդ ձգտում է ուժեղանալ...
31.08.2010
Նախագահի նստավայրում այսօր հյուրընկալված ՀՀ հանրակրթական դպրոցների 2009-2010 ուսումնական տարվա մեդալակիրները, միջազգային առարկայական օլիմպիադաներում պարգեւների արժանացած դպրոցականները եւ մաթեմատիկայի “Կենգուրու” մրցույթի հաղթողները, մեդալների եւ պարգեւների հանձնման արարողությունից հետո, իրենց հետաքրքրող հարցերի շուրջ զրուցել են Նախագահ Սերժ Սարգսյանի հետ:
Հանդիպման մասնակիցներին հետաքրքրել է, թե մեր երկրում գիտության եւ կրթության զարգացման ի՞նչ նոր ուղիներ եւ հնարավորություններ կան, որոնք կնպաստեն նաեւ օլիմպիադաներում հաջողությունների հասնելուն...
31.08.2010
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր իր նստավայրում հյուրընկալել է ՀՀ հանրակրթական դպրոցների 2009-2010 ուսումնական տարվա մեդալակիրներին, միջազգային առարկայական օլիմպիադաներում պարգեւների արժանացած դպրոցականներին եւ մաթեմատիկայի “Կենգուրու” մրցույթի հաղթողներին:
Հանրապետության ղեկավարը, արդեն ավանդական դարձած այս հանդիպմանը, շնորհավորել է ուսման մեջ տպավորիչ հաջողությունների հասած աշակերտներին եւ արդեն բուհ ընդունված պատանիներին ու աղջիկներին, նրանց հաջողություններ մաղթել հետագա ուսումնառության մեջ եւ կյանքում...

