Անգլերեն տարբերակ Ռուսերեն տարբերակ
president.am

Հայաստանի Հանրապետության Նախագահ
 
Նախագահ
Աշխատակազմ
Գրադարան
  Նախագահի
արտերկրյա այցեր
Այցեր
Առաջին էջ
Օրակարգում
 6 նյութ
Տարի 
15.05.2012
16.05.2012
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում մասնակցել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հոբելյանական նստաշրջանին՝ նվիրված Հավաքական անվտանգության մասին պայմանագրի ստորագրման 20-ամյակին և ՀԱՊԿ-ի ստեղծման 10-ամյակին: ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի ընթացքում կազմակերպության անդամ երկրների ղեկավարներն անդրադարձել են միջազգային արդի խնդիրներին, գլոբալ ու տարածաշրջանային մարտահրավերներին, ինչպես նաև կազմակերպության անդամ պետությունների անվտանգության սպառնալիքներին հակազդելու հետագա համատեղ քայլերին...
8 լուսանկար 
27.03.2012
29.03.2012
Նախագահ Սերժ Սարգսյանը պետական այցով մարտի 27-ի երեկոյան ժամանել է Սինգապուրի Հանրապետություն: Մարտի 28-ին Հանրապետության ղեկավարը հանդիպում է ունեցել Սինգապուրի բարձրագույն ղեկավարության՝ Նախագահ Թոնի Տան Քեն Յամի, վարչապետ Լի Սյան Լունի հետ, ինչպես նաև մասնակցել է Սինգապուրի բիզնես ֆեդերացիայի անունից ի պատիվ Հայաստանի նախագահի տրված ճաշին, որին ներկա են եղել այդ երկրի խոշոր գործարարներն ու ամենաազդեցիկ կորպորացիաների ղեկավարները...
27 լուսանկար 
25.03.2012
27.03.2012
Աշխատանքային այցով Կորեայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 27-ին Սեուլում մասնակցել է Միջուկային անվտանգության 2012թ. միջազգային գագաթնաժողովին: Հանրապետության ղեկավարը գագաթնաժողովում հանդես է եկել ելույթով...
8 լուսանկար 
19.03.2012
20.03.2012
Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 19-ին մասնակցել է Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵվրԱզԷՍ) միջպետական խորհրդի նիստին: Նիստին ներկա են եղել ԵվրԱզԷՍ-ի անդամ պետություններից՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, ինչպես նաև Եվրասիական տնտեսական ընկերակցությունում դիտորդի կարգավիճակ ունեցող պետությունների՝ Հայաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի նախագահները...
6 լուսանկար 
05.03.2012
07.03.2012
Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 05-ին Բրյուսելում հանդիպում է ունեցել Բելգիայի Սենատի նախագահ Սաբին դե Բեթյունի և Սենատի ու Ներկայացուցիչների պալատի պատգամավորների հետ: Հանդիպմանը Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է ընդլայնելու և խորացնելու բազմաբնույթ կապերը Բելգիայի հետ, որը, Նախագահի խոսքով, իր զարգացած տնտեսությամբ կարող է Հայաստանի համար լավ օրինակ հանդիսանալ բարեփոխումների իրականացման ճանապարհին...
23 լուսանկար 
1 2