Լրատվություն
Արցախ
09.05.2013 / Նախագահ Սերժ Սարգսյանը Արցախում մասնակցել է տոնական միջոցառումներին
Աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գտնվող ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մայրաքաղաք Ստեփանակերտում և Շուշի քաղաքում մասնակցել է վաղ առավոտից մեկնարկած Հաղթանակի տոնի 68-րդ, ԼՂՀ պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 21-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին: Հանրապետության Նախագահը, Արցախի իշխանությունների, ՀՀ կառավարական պատվիրակության անդամների և տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով ԼՂՀ ժամանած հյուրերի հետ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր, հարգանքի...
22.10.2012 - 25.10.2012 / Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 22-ին այցելել է ՀՀ արևելյան սահմանային զորամասերից մեկը, մասնակցել՝ սպայական անձնակազմի համար կառուցված բնակարանների հանձնման արարողությանը: Հանրապետության ղեկավարն այնուհետ աշխատանքային այցով մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Սերժ Սարգսյանը և ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, բարձրաստիճան սպայակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել են պաշտպանական դիրքեր, տեղում ծանոթացել զինված ուժերի մարտական...
07.09.2012 - 08.09.2012 / Նախագահ Սերժ Սարգսյանի այցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 07-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում ներկա է գտնվել ԼՂՀ Ազգային ժողովի հատուկ նիստին՝ նվիրված ԼՂՀ նորընտիր նախագահ Բակո Սահակյանի պաշտոնի ստանձնման արարողությանը: Արարողությունից հետո Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը՝ իր գլխավորած ՀՀ կառավարական պատվիրակության, ԼՂՀ իշխանությունների և ժողովրդի, Սփյուռքից և արտերկրից ժամանած հյուրերի հետ միասին ներկա է գտնվել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցած ԼՂՀ...
08.05.2012 - 09.05.2012 / Նախագահ Սերժ Սարգսյանն Արցախում մասնակցել է տոնական միջոցառումներին
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 08-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի, Արցախի իշխանությունների, իր գլխավորած ՀՀ կառավարական պատվիրակության և արտերկրից ժամանած հյուրերի ու արցախահայության հետ Վերածննդի հրապարակից հանդիսավոր քայլերթով այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր: Սերժ Սարգսյանը ծաղկեպսակ և ծաղիկներ է դրել Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանին և արցախյան ազատամարտի...
03.01.2012 - 05.01.2012 / Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
Աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ այցելել է ԼՂՀ Մարտունու շրջանի զորամասեր, ծանոթացել զինվորների առօրյային: Սերժ Սարգսյանը և Բակո Սահակյանը մասնակցել են նաև Մարտունի շրջկենտրոնում «Սայաթ-Նովա» մարզահամալիրի բացման հանդիսավոր արարողությանը: Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղում Հայաստանի և Արցախի նախագահներն այցելել են փայտավերամշակման գործարան, որտեղ բրիկետների արտադրամասում ծանոթացել են...
01.09.2011 / Սերժ Սարգսյանը Ստեփանակերտում մասնակցել է ԼՂՀ հռչակման 20-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 20-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով Ստեփանակերտում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է հոբելյանի կապակցությամբ ԼՂՀ նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգևատրման հանդիսավոր արարողությանը: Սերժ Սարգսյանը շնորհավորել է պետական բարձր պարգևների արժանացածներին, մաղթել նրանց և բոլոր ներկաներին` առողջություն, հաջողություն և խաղաղություն ինչպես մեր սահմաններում, այնպես էլ հայոց ընտանիքներում: ՀՀ նախագահը...

