08
05, 2012

Նախագահ Սերժ Սարգսյանն Արցախում մասնակցել է տոնական միջոցառումներին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 08-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի, Արցախի իշխանությունների, իր գլխավորած ՀՀ կառավարական պատվիրակության և արտերկրից ժամանած հյուրերի ու արցախահայության հետ Վերածննդի հրապարակից հանդիսավոր քայլերթով այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր: Սերժ Սարգսյանը ծաղկեպսակ և ծաղիկներ է դրել Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանին և արցախյան ազատամարտի նահատակների շիրիմներին:

Հաղթանակի տոնին, ԼՂՀ պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շրջանակում Սերժ Սարգսյանն այցելել է նաև Շուշի՝ ծաղկեպսակ ու ծաղիկներ դրել տանկ-հուշարձանի պատվանդանին և սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին: Հանրապետության նախագահը Շուշիում ներկա է գտնվել ժողովրդական տոնախմբությանը ևս:

***

Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 09-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում մասնակցել է Հաղթանակի տոնին, ԼՂՀ պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 20-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսին: Արցախում Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է այլ տոնական միջոցառումների ևս:

← Վերադառնալ