ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

2015 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության կենսագործման շրջանակներում կոռուպցիայի դեմ պայքարի համար պատշաճ ինստիտուցիոնալ հիմքեր ապահովելու, այդ թվում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի գործառույթները հստակեցնելու նպատակով, ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 6-րդ կետով՝ ո ր ո շ ու մ ե մ.

1. Ստեղծել կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ինստիտուցիոնալ համակարգի բարեփոխումների ապահովման աշխատանքային խումբ (այսուհետ՝ աշխատանքային խումբ):

2. Հաստատել աշխատանքային խմբի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

3. Աշխատանքային խմբին՝ նախապատրաստել Հայաստանի Հանրապետության համապատասխան օրենքների փոփոխությունների նախագծերը:

4. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ սույն կարգադրության 3-րդ կետում նշված օրենքների նախագծերը, Հայաստանի Հանրապետության Նախագահի հետ համաձայնեցնելուց հետո, սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2016թ. դեկտեմբերի 20
Երևան
ՆԿ-262-Ա

Հավելված 1 (PDF, 120 Կբ)



← Վերադառնալ