24
07, 2013

Հայտարարություն Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների հանձնախմբերի

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի «Հայաստանի Հանրապետության պետական մրցանակներ հիմնելու և շնորհելու կարգի մասին» հրամանագրի համաձայն հայրենական գրականության և արվեստի, ճարտարապետության և քաղաքաշինության, ճշգրիտ և բնական, հումանիտար և հասարակական գիտությունների բնագավառներում լավագույն ստեղծագործությունները, հայտնագործությունները (գյուտերը) և աշխատանքները գնահատելու նպատակով ստեղծված 8 համապատասխան հանձնախմբերը տեղեկացնում են, որ ընդունվում են պետական մրցանակի հայցման աշխատանքները։

Գրականության և արվեստի բնագավառի՝ գրականության և հրապարակախոսության, երաժշտության, կերպարվեստի, թատերական արվեստի և կինոարվեստի ոլորտների, ճարտարապետության և քաղաքաշինության բնագավառի ստեղծագործությունները մրցանակի կարող են ներկայացվել հեղինակների, ստեղծագործական միավորումների, ինչպես նաև համապատասխան բնագավառների այլ կազմակերպությունների կողմից։

Ճշգրիտ և բնական, հումանիտար և հասարակական գիտությունների բնագավառների հայտնագործությունները (գյուտերը) և աշխատանքները մրցանակի հայցման կարող են ներկայացվել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության կառավարման ոլորտում գիտության պետական կոմիտեի, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության, բաժանմունքների, պետական գիտահետազոտական ինստիտուտների և կենտրոնների, պետական և հավատարմագրված ոչ պետական բուհերի գիտական խորհուրդների կողմից:

Մրցանակաբաշխության կարող են ներկայացվել՝

ա) ճարտարապետության և քաղաքաշինության, ճշգրիտ և բնական գիտությունների, հումանիտար և հասարակական գիտությունների բնագավառների միայն այն ստեղծագործությունները, հայտնագործությունները (գյուտերը) և աշխատանքները, որոնք առաջին անգամ իրագործվել (կառուցվել-ավարտվել) են 2010թ. սեպտեմբերի 1-ից հետո.

բ) Գրականության և հրապարակախոսության, երաժշտության, կերպարվեստի, թատերական արվեստի և կինոարվեստի բնագավառների միայն այն ստեղծագործությունները, որոնք առաջին անգամ հրատարակվել, հրապարակվել, կատարվել, ցուցադրվել, բեմադրվել են 2011թ. սեպտեմբերի 1-ից հետո։

Որպես մրցանակ շնորհվում են՝ մրցանակի դափնեկրի վկայագիր, կրծքանշան և դրամական պարգև՝ 5.000.000 (հինգ միլիոն) ՀՀ դրամի չափով։

Ստեղծագործությունները մրցանակի հայցման են ներկայացվում 2013 թվականի հուլիսի 25-ից մինչև սեպտեմբերի 30-ը։

Գործերը ներկայացնելու և մանրամասն տեղեկությունների համար դիմել.

1. Գրականության և հրապարակախոսության հանձնախումբ
(նախագահ՝ ..., հասցեն՝ ք. Երևան, Մ. Բաղրամյան 3, Հայաստանի գրողների տուն, հեռ. 56-45-70)

2. Երաժշտության հանձնախումբ
(նախագահ՝ ..., հասցեն՝ ք. Երևան, Սայաթ-Նովա 15, Հայաստանի երաժշտական ընկերություն, հեռ.՝ 58-04-23)

3. Կերպարվեստի հանձնախումբ
(նախագահ՝ Ռոբերտ Էլիբեկյան, հասցեն՝ ք. Երևան, Աբովյան 16, Հայաստանի նկարիչների միություն, հեռ.՝ 56-47-24, 56-48-53)

4. Թատերական արվեստի հանձնախումբ
(նախագահ՝ Անելկա Գրիգորյան, հասցեն՝ ք. Երևան, Հանրապետության հրապարակ 4, Հայաստանի պատմության թանգարան, հեռ.՝ 58-27-61)

5. Կինոարվեստի հանձնախումբ
(նախագահ՝ Դավիթ Մուրադյան, հասցեն՝ ք. Երևան, Վարդանանց 18, Հայաստանի ազգային կինոակադեմիա, հեռ.՝ 54-05-28)

6. Ճարտարապետության և քաղաքաշինության հանձնախումբ
(նախագահ՝ Սաշուր Քալաշյան, հասցեն՝ ք. Երևան, Մ. Բաղրամյան 17, Հայաստանի ճարտարապետների միություն, հեռ.՝ 56-15-06)

7. Ճշգրիտ և բնական գիտությունների հանձնախումբ
(նախագահ՝ Գագիկ Կրյուչկյան, հասցեն՝ ք. Երևան, Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ, թիվ 304 սենյակ, հեռ.՝ 57-56-12)

8. Հումանիտար և հասարակական գիտությունների հանձնախումբ
(նախագահ՝ Յուրի Սուվարյան, հասցեն՝ ք. Երևան, Մ. Բաղրամյան 24, ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունք, հեռ.՝ 52-13-62)։
 

Վերջնաժամկետ` 30.09.2013

← Վերադառնալ