03
10, 2018

Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության առջև դրված որոշակի խնդիրներ աշխատանքային պայմանագրով իրականացնելու նպատակով փորձագետ ներգրավելու համար

Հասարակայնության հետ կապերի վարչության փորձագետ

Աշխատանքային ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝

«www.president.am» պաշտոնական ինտերնետային կայքէջի ռուսերեն հատվածի սպասարկում և վարում:

Հիմնական պարտականությունները՝

1) ապահովում է Հանրապետության նախագահի և Հանրապետության նախագահի աշխատակազմի գործունեությանը վերաբերող մամուլի հաղորդագրությունների, հայտարարությունների, ուղերձների, հարցազրույցների և տեղեկատվական այլ նյութերի հայերենից ռուսերեն թարգմանությունը.

2) իրականացնում է Հանրապետության նախագահի կայքէջի ռուսերեն բաժնի վարումը:

Նշված աշխատանքն իրականացնելու համար պահանջվում է՝

- բարձրագույն լեզվաբանական կամ բանասիրական/լրագրողական կրթություն, պետական կառավարման համակարգում առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ կամ թարգմանչական աշխատանքի (պաշտոնական տեղեկատվության թարգմանություն) առնվազն հինգ տարվա ստաժ:

- Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Քաղաքացիական ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին», «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին», «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին», «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» «Զանգվածային լրատվության մասին», «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքների, Հայաստանի Հանրապետության նախագահի 2018 թ. ապրիլի 18-ի «Հանրապետության նախագահի աշխատակազմի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» ՆՀ-264-Լ հրամանագրի և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.

- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.

- գրավոր և բանավոր ռուսերենի գերազանց իմացություն:

Փորձագետի կողմից իրականացվող համապատասխան աշխատանքների համար սահմանվում է 11 ամիս ժամկետ:

• Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Մեսրոպ Մաշտոցի 47, հեռ. 010-59-30-39:

• Դիմորդները փաստաթղթերը ներկայացնում են էլեկտրոնային տարբերակով:
Դիմորդները պետք է լրացնեն դիմումը՝ (ձևը կցվում է) թվայնացնելով այն և ներքոնշյալ փաստաթղթերի թվայնացված տարբերակների հետ միասին ուղարկեն hr.department@president.am հասցեով՝

• տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի /ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում համապատասխան մարմնից/ներից ներկայացված տեղեկանքների) պատճենները,
• արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները կամ համապատասխան տեղեկանք,
• մեկ լուսանկար 3-4 սմ չափսի,
• անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը:
• Եթե հավակնորդը պաշտոնից ազատվել կամ վերջինիս ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում, ապա հավակնորդի հետ չի կնքվի պայմանագիր:

Փաստաթղթերի ընդունման վերջին ժամկետն է՝ 2018 թվականի հոկտեմբերի 15-ը ներառյալ՝ ժամը 9.00-ից մինչև 18.00-ն:

 

Հանրապետության նախագահի
աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար
պարոն Էմիլ Տարասյանին

---------------------------------------------------------------------------- -ից
դիմողի անունը, հայրանունը, ազգանունը

---------------------------------------------------------------------------------
դիմողի հասցեն, հեռախոսահամարը, էլ. փոստի հասցեն

----------------------------------------------------------------------------------
դիմողի անձնագրի կամ նույնականացման քարտի տվյալները, հեռախոսահամարը

 

ԴԻՄՈՒՄ

Ծանոթանալով Հանրապետության նախագահի աշխատակազմի կողմից հրապարակված հայտարարությանը՝ խնդրում եմ Ձեզ ինձ հետ կնքել աշխատանքային պայմանագիր Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության փորձագետի (ռուսերեն թարգմանություն իրականացնող) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:

Հայտնում եմ, որ.

1. Համակարգչային և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու
ունակություն _____________________________________________________
                                                             (ունեմ, չունեմ)
2. Տիրապետում եմ համակարգչային ծրագրերին (օրինակ՝ Վինդոուզ, Վոռդ, Էքսել, Աքսես և այլն)
____________________________________________________________________________________
3. Տիրապետում եմ հետևյալ օտար լեզուներին՝
____________________________________________________________________________________
(տիրապետում եմ ազատ, կարդում եմ և կարող եմ բացատրվել)
____________________________________________________________________________________
(տիրապետում եմ ազատ, կարդում եմ և կարող եմ բացատրվել)
____________________________________________________________________________________
(տիրապետում եմ ազատ, կարդում եմ և կարող եմ բացատրվել)

 

4. Դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ _________________________________________________________________
                                         (ճանաչված եմ, ճանաչված չեմ)

5. ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով ________________________________________________________
                  (տառապում եմ, չեմ տառապում)

Նախազգուշացված եմ՝ կեղծ տվյալներ և փաստաթղթեր ներկայացնելու համար, ինձ հետ կնքված պայմանագիրը լուծվելու և սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվելու մասին:

Դիմող՝ _________________ _________________
                 ստորագրություն անուն, ազգանուն

 

«------»--------------------------- 2018 թ.

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

 

Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնու­թյան հետ կապերի վարչություն­ում պայմանա­գրային հիմունքներով ներգրավված փորձագետների տվյալները

 

Համապատասխան պահանջները բավարարած անձանց տվյալները

Համապատասխան պահանջները չբավարարած անձի տվյալները

 Կուրդիյան Ելենա

  Կուրդիյան Ելենա

Սիմոնյան Էդմոն 

Վերջնաժամկետ` 15.10.2018

← Վերադառնալ