19
10, 2018

Տիկին Սարգսյանը մասնակցել է Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի 85-ամյակի տոնական միջոցառմանը

Նախագահի տիկին Նունե Սարգսյանը մասնակցել է Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի 85-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը:

Տիկին Նունե Սարգսյանը միջոցառմանը հանդես է եկել ողջույնի խոսքով, որում մասնավորապես կարևորել է գրադարանի անցած ուղին և դերակատարումը:

«Այս գրադարանն իմ սրտում հատուկ տեղ ունի: Երբ փոքր էի, դպրոցից տուն վերադառնալիս անպայման մտնում էի գրադարան, զրուցում էի բարի և գրկաբաց աշխատակիցների հետ, ուսումնասիրում գրքերը: Հետագայում Խնկո Ապոր գրադարանն իմ կյանքում հայտնվեց այն ժամանակ, երբ ինձ հրավիրեցին այստեղ ընթերցելու իմ գրած հեքիաթները»,- ասել է Նունե Սարգսյանը: 

← Վերադառնալ