Ցավակցական

20.09.2017 / Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Մեքսիկայի նախագահին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Մեքսիկայի Միացյալ Նահանգների նախագահ Էնրիկե Պենյա Նիետոյին` Մեքսիկայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի կապակցությամբ: «Խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ և Մեքսիկայի բարեկամ ժողովրդին Ձեր երկիրը կրկին պատուհասած հզոր երկրաշարժի կապակցությամբ, որը հարյուրավոր զոհերի և ավերածությունների պատճառ դարձավ: Վստահ եմ, որ Մեքսիկայի կառավարության կողմից ձեռնարկված վճռական միջոցառումները թույլ կտան արագ հաղթահարել արհավիրքի հետևանքները:...

11.09.2017 / Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Մեքսիկայի նախագահին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Մեքսիկայի Միացյալ Նահանգների նախագահ Էնրիկե Պենյա Նիետոյին` Մեքսիկայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի կապակցությամբ, որը բազմաթիվ մարդկային զոհերի և ավերածությունների պատճառ է դարձել: 

28.08.2017 / Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Անտոն Աղայանցի մահվան կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել ճանաչված բեմադրիչ, Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ Անտոն Աղայանցի մահվան կապակցությամբ: «Նշանակալի է Անտոն Աղայանցի ավանդը հայ թատերարվեստի, մասնավորապես՝ հեռուստաթատրոնի զարգացման գործում: Նրա բեմադրած ներկայացումները ջերմությամբ են ընդունվել հանդիսատեսի կողմից: Գնահատելի է նաև վաստակաշատ բեմադրիչի երկարամյա մանկավարժական գործունեությունը՝ ուղղված արվեստագետների նոր սերնդի դաստիարակությանը: Խորին...

21.08.2017 / Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Պերճ Զեյթունցյանի մահվան կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Զեյթունցյանների ընտանիքին անվանի արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս և թարգմանիչ, Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ Պերճ Զեյթունցյանի մահվան կապակցությամբ: Հանրապետության Նախագահը խորին ցավակցություն է հայտնել ճանաչված մտավորականի ընտանիքին, հարազատներին, գրչակից ընկերներին և բազմաթիվ ընթերցողներին: «Մեծ է Պերճ Զեյթունցյանի ներդրումը հայ արձակի զարգացման ասպարեզում: Նշանակալի է նաև նրա ավանդը մեր...

18.08.2017 / Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իսպանիայի Թագավորին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Իսպանիայի Թագավոր Ֆելիպե Վեցերորդին Բարսելոնայում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման կապակցությամբ, որը տասնյակ անմեղ զոհերի և վիրավորների պատճառ է դարձել: «Վշտի ու կորստի այս ծանր պահին իմ անկեղծ ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ, Իսպանիայի բարեկամ ժողովրդին ու զոհվածների հարազատներին՝ մաղթելով ուժ ու ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում: Նման անմարդկային գործողությունները վերստին...

14.08.2017 / Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Եգիպտոսի նախագահին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ ալ Սիսիին Ալեքսանդրիայի մոտակայքում տեղի ունեցած ողբերգական վթարի կապակցությամբ, որը տասնյակ զոհերի և վիրավորների պատճառ է դարձել: Հանրապետության Նախագահը ցավակցություն և զորակցություն է հայտնել նախագահ Աբդել Ֆաթթահ ալ Սիսիին և Եգիպտոսի բարեկամ ժողովրդին, զոհվածների ընտանիքներին մաղթել ոգու արիություն և տոկունություն, վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում։  


Նամակ
Նախագահին

Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Էլեկտրոնային տարբերակով ՀՀ Նախագահին հղած նամակները չեն կարող համարվել պաշտոնական, դրանք բացառապես տեղեկատվական բնույթ ունեն եւ ենթակա չեն պաշտոնական ընթացակարգով քննության: