04
08, 2008

Մեծանուն ռուս գրող Ալեքսանդր Սոլժենիցինի մահվան կապակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւին

album picture
Մեծանուն ռուս գրող Ալեքսանդր Սոլժենիցինի մահվան կապակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւին:

Ուղերձում ասված է.

«Հարգարժան Դմիտրի Անատոլիի,

Հայաստանի ժողովուրդը խոր վշտով տեղեկացավ մեծանուն գրողի եւ հումանիստի, մարդ-դարաշրջանի, մարդ-ուղենիշի` Ալեքսանդր Իսայի Սոլժենիցինի մահվան մասին:

Սա ողջ մարդկության կորուստն է: Սոլժենիցինի կյանքի ճանապարհի, նրա անձնական ողբերգությունների, փորձությունների եւ ստեղծագործության եզակի միահյուսումը դարձավ մարդկային կամքի, ուժի եւ հավատի խորհրդանիշ:

Ալեքսանդր Սոլժենիցինի նման մարդկանց կյանքը չի սահմանափակվում նրանց տրված տարիներով: Այդ բարոյական, հոգեւոր, արարչագործ սկիզբը չունի վերջ: Հետքը, որը թողել է Սոլժենիցինը, դեռ երկար կլինի ուղեցույց` սերունդների բարոյական եւ հոգեւոր դաստիարակության գործում:

Ցավակցում եմ Ձեզ, Ալեքսանդր Սոլժենիցինի հարազատներին, մերձավորներին եւ բոլոր ռուսաստանցիներին»:

← Վերադառնալ