Ցավակցական
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆին

29.01.2013

 

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նախագահ Դիլմա Ռուսեֆին՝ Բրազիլիայի Ռիո Գրանդե դու Սուլ նահանգի Սանտա Մարիա քաղաքում տեղի ունեցած դաժան ողբերգության կապակցությամբ, որը բազում մարդկային զոհերի պատճառ է դարձել:

Հանրապետության նախագահը ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին և Բրազիլիայի բարեկամ ժողովրդին` մաղթելով համբերություն և տոկունություն:
 

← Վերադառնալ


Նամակ
Նախագահին

Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Էլեկտրոնային տարբերակով ՀՀ Նախագահին հղած նամակները չեն կարող համարվել պաշտոնական, դրանք բացառապես տեղեկատվական բնույթ ունեն եւ ենթակա չեն պաշտոնական ընթացակարգով քննության: