Ցավակցական

21.01.2017 / Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հունգարիայի Նախագահ Յանոշ Ադերին

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հունգարիայի Նախագահ Յանոշ Ադերին՝ Իտալիայի հյուսիսում տեղի ունեցած ավտոբուսի վթարի ու դրան հաջորդած պայթյունի կապակցությամբ, որը բազմաթիվ անմեղ երեխաների կյանքեր խլեց: 

20.01.2017 / Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Նախագահ Հասան Ռոհանիին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանիին՝ Թեհրանի կենտրոնում գտնվող առևտրային շենքում բռնկված հրդեհի և փլուզման դեպքի կապակցությամբ, որի հետևանքով զոհվել և վիրավորվել են իրենց ծառայողական պարտքը կատարող անձնվեր փրկարարներ և հրշեջներ: «Վստահ եմ, որ բարեկամ Իրանի համապատասխան մարմինների ձեռնարկած վճռական միջոցառումները թույլ կտան հաղթահարելու աղետի հետևանքները։ Խորին ցավակցություն և զորակցություն եմ հայտնում...

16.01.2017 / Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ղրղզստանի Նախագահ Ալմազբեկ Աթամբաևին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ղրղզստանի Նախագահ Ալմազբեկ Աթամբաևին՝ Բիշքեկի մերձակայքում՝ բնակելի հատվածում օդանավի վայր ընկնելու հետևանքով տասնյակ զոհերի կապակցությամբ: Նախագահ Սարգսյանը խնդրել է իր ցավակցություններն ու զորակցությունը հայտնել զոհվածների ընտանիքներին և մերձավորներին, իսկ տուժածներին մաղթել շուտափույթ ապաքինում:  

09.01.2017 / Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Նախագահ Հասան Ռոհանիին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանիին՝ ԻԻՀ նախկին Նախագահ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիի մահվան կապակցությամբ: «Հայ ժողովրդի հիշողության մեջ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանին կմնա որպես հարևան երկրի Նախագահ, որի պաշտոնավարման օրոք են հաստատվել առաջին միջպետական կապերը նորանկախ Հայաստանի և Իրանի միջև` նոր շունչ հաղորդելով մեր երկու ժողովուրդների դարավոր բարեկամական հարաբերություններին: Այդ տարիներին ստեղծված ամուր...

25.12.2016 / Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Ադլերից Լաթաքիա ուղևորված ինքնաթիռի վթարի կապակցությամբ, որի հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել: «Իմ խորին ցավակցությունները, զորակցության և կարեկցանքի խոսքերն եմ հղում Ձեզ, զոհվածների ընտանիքներին, հարազատներին և Ռուսաստանի ամբողջ եղբայրական ժողովրդին: Մաղթում եմ տոկունություն և արիություն` հաղթահարելու համար այս ողբերգությունը»,-ասված է Նախագահի ցավակցական հեռագրում:...

20.12.2016 / Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելին՝ Բեռլինի կենտրոնում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, որի հետևանքով զոհվել և վիրավորվել են տասնյակ անմեղ մարդիկ: ՀՀ Նախագահը խստորեն դատապարտել է այդ ահաբեկչությունը և վերահաստատել Հայաստանի հանձնառությունը՝ հետևողականորեն շարունակելու պայքարը միջազգային ահաբեկչության դեմ: Սերժ Սարգսյանը ցավակցություն է հայտնել Գերմանիայի բարեկամ ժողովրդին և զոհվածների...


Նամակ
Նախագահին

Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Էլեկտրոնային տարբերակով ՀՀ Նախագահին հղած նամակները չեն կարող համարվել պաշտոնական, դրանք բացառապես տեղեկատվական բնույթ ունեն եւ ենթակա չեն պաշտոնական ընթացակարգով քննության: