Ցավակցական

05.08.2018 / Նախագահը ցավակցական ուղերձ է հղել ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանի մահվան կապակցությամբ

Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Համբարձումյանների ընտանիքին՝ ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանի մահվան կապակցությամբ։ Ուղերձում ասված է. «Խոր ցավով տեղեկացա Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային ակադեմիայի ակադեմիկոս, Ռուսաստանի Դաշնության Գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ, ականավոր գիտնական, գիտության ու կրթության հմուտ կազմակերպիչ, պետական ու հասարակական անվանի գործիչ Սերգեյ Համբարձումյանի մահվան մասին: Ակադեմիկոս Համբարձումյանի՝ հրաշալի...

24.07.2018 / Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսին՝ Աթենքի հարակից տարածքներում մոլեգնող եւ բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ դարձած ավերիչ հրդեհների կապակցությամբ: Նախագահ Արմեն Սարգսյանը խորին վշտակցություն ու զորակցություն է հայտնել Հունաստանի նախագահին եւ Հունաստանի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով տուժածներին շուտափույթ ապաքինում, իսկ զոհվածների հարազատներին՝ տոկունություն եւ ոգու արիություն:  

16.07.2018 / Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի նախագահին

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլուն Տղիբուլիի հանքահորում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, որը մարդկային զոհերի պատճառ է դարձել: Հանրապետության նախագահը վշտակցությունն է հայտնել Գիորգի Մարգվելաշվիլուն եւ Վրաստանի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով զոհվածների հարազատներին համբերություն եւ ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում:  

04.06.2018 / Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Գվատեմալայի նախագահ Ջիմմի Մորալեսին

Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Գվատեմալայի Հանրապետության նախագահ Ջիմմի Մորալեսին՝ բնական աղետի ողբերգական հետևանքների հետ կապված: «Խորապես ցնցված եմ Գվատեմալան պատուհասած «Ֆուեգո» հրաբխի ժայթքման աղետալի հետևանքներից, որը բազմաթիվ զոհերի և ավերածությունների պատճառ դարձավ: Վստահ եմ, որ Գվատեմալայի կառավարության կողմից ձեռնարկված վճռական միջոցառումները թույլ կտան արագ հաղթահարելու այս արհավիրքի հետևանքները: Խորին ցավակցություն եմ հայտնում...

19.05.2018 / Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Կուբայի Պետական Խորհրդի նախագահին

Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Կուբայի Հանրապետության Պետական Խորհրդի նախագահ և Նախարարների Խորհրդի նախագահ պարոն Միգել Մարիո Դիաս-Կանել Բերմուդեսին՝ Հավանայի օդանավակայանի մերձա­կայ­­քում օդանավի ողբերգական կործանման կապակցությամբ։ Ուղերձում ասված է․ «Մեծ ցավով տեղեկացա Հավանայի Խոսե Մարտի օդանավակայանի մերձա­կայ­­քում օդանավի ողբերգական կործանման մասին, որը բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ դարձավ։ Խորին ցավակցություն և զորակցություն եմ...

10.05.2018 / Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Դոքմեջյանների ընտանիքին

Նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի ժողովրդի և անձամբ իր անունից ցավակցական հեռագիր է հղել Դոքմեջյանների ընտանիքին` Ջորջ Դոքմեջյանի մահվան կապակցությամբ: «Հայոց ցեղասպանությունը վերապրած ծնողների զավակ Ջորջ Դոքմեջյանը Միացյալ Նահանգներում տպավորիչ հաջողությունների հասած մեր հայրենակիցների լավագույն ներկայացուցիչն է: Նրա փայլուն քաղաքական կարիերան, որի արդյունքում նա դարձավ ԱՄՆ-ում ամենանշանավոր հայազգի պետական այրը, ոգեշնչել է հազարավոր երիտասարդ ամերիկահայերի, ինչպես նաև...


Նամակ
Նախագահին

Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Էլեկտրոնային տարբերակով ՀՀ Նախագահին հղած նամակները չեն կարող համարվել պաշտոնական, դրանք բացառապես տեղեկատվական բնույթ ունեն եւ ենթակա չեն պաշտոնական ընթացակարգով քննության: