Ցավակցական

26.01.2018 / Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Կորեայի Հանրապետության նախագահին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Ջե Ինին՝ Միրյան քաղաքի հիվանդանոցում տեղի ունեցած հրդեհի ցավալի դեպքի կապակցությամբ, որը բազմաթիվ մարդկային զոհերի և վիրավորների պատճառ է դարձել: Նախագահ Սարգսյանը ցավակցություն է հայտնել նախագահ Մուն Ջե Ինին, Կորեայի Հանրապետության ժողովրդին և զոհվածների հարազատներին՝ մաղթելով տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում։  

18.01.2018 / Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Ուզբեկստանի նախագահին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևին Ղազախստանի Ակտյուբինսկի շրջանում ուղևորատար ավտոբուսում բռնկված հրդեհի կապակցությամբ, որը Ուզբեկստանի քաղաքացիների մահվան պատճառ է դարձել: Նախագահը խնդրել է իր անկեղծ ցավակցությունն ու կարեկցանքի խոսքերը փոխանցել զոհվածների հարազատներին ու մտերիմներին, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինման մաղթանքները:  

16.01.2018 / Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին՝ Չինաստանի արևելյան ափերի մերձակայքում իրանական «Սանչի» նավթատարի hրդեհվելու ու խորտակման կապակցությամբ, ինչի հետևանքով զոհվել են նավի անձնակազմի տասնյակ աշխատակիցներ: Հանրապետության Նախագահը խորին ցավակցություն և զորակցություն է հայտնել նախագահ Ռոհանիին և Իրանի բարեկամ ժողովրդին, իսկ զոհվածների հարազատներին ու մերձավորներին մաղթել համբերություն, ուժ և կորով՝...

05.12.2017 / Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Ռուբեն Հասրաթյանի մահվան կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Հասրաթյանների ընտանիքին՝ ՀՀ վաստակավոր ճարտարապետ Ռուբեն Հասրաթյանի մահվան կապակցությամբ:   

27.11.2017 / Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլուն

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլուն Բաթումի «Լեո Գրանդ» հյուրանոցում տեղի ունեցած հրդեհի կապակցությամբ, որը տասնյակ անմեղ զոհերի և վիրավորների պատճառ է դարձել: Սերժ Սարգսյանը ցավակցություն է հայտնել նախագահ Մարգվելաշվիլուն, Վրաստանի բարեկամ ժողովրդին և զոհվածների հարազատներին ու մերձավորներին՝ մաղթելով ոգու արիություն և տոկունություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում։  

24.11.2017 / Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Եգիպտոսի նախագահին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին՝ Հյուսիսային Սինայի Բար էլ-Աբդ քաղաքի էր-Ռաուդա մզկիթում ահաբեկչական հարձակման կապակցությամբ, որը հարյուրավոր անմեղ մարդկանց կյանք է խլել։ «Հայաստանը խստագույնս դատապարտում է այդ անմարդկային արարքը և իր զորակցությունը վերահաստատում բարեկամ Եգիպտոսին՝ ահաբեկչության դեմ նրա մղած պայքարում։ Այս դժվարին պահին իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում Ձեզ, Եգիպտոսի...


Նամակ
Նախագահին

Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Էլեկտրոնային տարբերակով ՀՀ Նախագահին հղած նամակները չեն կարող համարվել պաշտոնական, դրանք բացառապես տեղեկատվական բնույթ ունեն եւ ենթակա չեն պաշտոնական ընթացակարգով քննության: