Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Ցավակցական
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
27
12, 2021
Կարոլոս Պապուլիասը Հայաստանի և հայ ժողովրդի անկեղծ բարեկամն էր. նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հունաստանի նախկին նախագահի մահվան կապակցությամբ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հունաստանի Հանրապետության նախագահ Կատերինա Սակելլարոպուլուին՝ երկրի նախկին նախագահ Կարոլոս Պապուլիասի մահվան առնչությամբ: Նախագահ Սարգսյանի ցավակցական հեռագրում մասնավորապես նշվում է. «Նա իր երկրին անմնացորդ նվիրված ակնառու քաղաքական գործիչ էր, ազատության և արդարության գաղափարների պաշտպան։ Կարոլոս Պապուլիասը Հայաստանի և հայ ժողովրդի անկեղծ բարեկամն էր և շոշափելի ներդրում ունեցավ հազարամյակների պատմամշակութային...
06
12, 2021
Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռոբերտ Դոուլի մահվան կապակցությամբ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Էլիզաբեթ Դոուլին ամուսնու՝ ԱՄՆ նախկին սենատոր և նախագահի թեկնածու Ռոբերտ Դոուլի մահվան կապակցությամբ: Ցավակցական հեռագրում մասնավորապես ասված է. «Մեծարգո տիկին Դոուլ, Ցավով տեղեկացա Ձեր ամուսնու՝ անվանի քաղաքական գործիչ Ռոբերտ Դոուլի մահվան մասին: Ամերիկան կորցրեց իր արժանավոր զավակին ու զինվորին, իսկ հայ ժողովուրդը՝ իր մեծ ու հավատարիմ բարեկամին, ով սերտորեն կապված էր հայերիս հետ և միշտ մեր կողքին էր,...
26
11, 2021
Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Կուզբասի հանքերից մեկում տեղի ունեցած վթարի կապակցությամբ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին Կուզբասի Լիստվյաժնայա հանքում տեղի ունեցած վթարի առնչությամբ, որը հանքափորների և փրկարարների շրջանում պատճառ է դարձել մարդկային զոհերի։ Ցավակցական հեռագրում մասնավորապես ասված է. «Խնդրում եմ իմ խորը ցավակցությունն ու անկեղծ վշտակցությունը փոխանցել զոհերի ընտանիքներին, իսկ տուժածներին՝ շուտափույթ ապաքինման մաղթանքներս։ Այս մեծ դժբախտության պահին Հայաստանը, ինչպես...
24
11, 2021
Նախագահ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հյուսիսային Մակեդոնիայի նախագահին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության նախագահ Ստևո Պենդարովսկիին Բուլղարիայում տեղի ունեցած ողբերգական վթարի առնչությամբ, որի հետևանքով զոհվել են Հյուսիսային Մակեդոնիայի քաղաքացիներ, այդ թվում՝ երեխաներ։ Նախագահ Սարգսյանն իր անկեղծ վշտակցությունն ու զորակցությունն է հայտնել նախագահ Պենդարովսկիին, զոհվածների ընտանիքներին մաղթել տոկունություն, իսկ տուժածներին՝ շուտափույթ ապաքինում:
07
11, 2021
Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 7-ին ցավակցել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, մոր՝ Նորա Սարգսյանի մահվան կապակցությամբ. «Խորապես ցավակցում եմ Ձեր մայրիկի՝ Նորա Վահանի Սարգսյանի մահվան կապակցությամբ։ Թող Աստված լուսավորի նրա պայծառ հոգին։ Միշտ կհիշենք մեծազնիվ տիկին Նորային՝ այդ համեստ ու իմաստուն կնոջը, որն իր ողջ կյանքն անմնացորդ նվիրեց ընտանիքին ու աշխատանքին։ Մաղթում եմ Ձեզ և Ձեր ընտանիքին համբերություն ու ոգու ամրություն»։
10
10, 2021
Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին՝ Բաթում քաղաքում շենքի փլուզման կապակցությամբ, որի հետևանքով կան զոհեր և վիրավորներ: Նախագահ Արմեն Սարգսյանն իր վշտակցությունն ու զորակցությունն է հայտնել զոհվածների ընտանիքներին, իսկ վիրավորներին մաղթել շուտափույթ ապաքինում:
1
...
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
...
87