03
08, 2013

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական հեռագիր է հղել Բարսեղ Թումանյանին՝ ծննդյան 55-ամյակի առթիվ

 

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել Հայաստանի ժողովրդական արտիստ, օպերային երգիչ Բարսեղ Թումանյանին՝ ծննդյան 55-րդ տարեդարձի կապակցությամբ:

«Դուք մեր օպերային երգարվեստի և ընդհանրապես երաժշտական կյանքի ամենավառ ներկայացուցիչներից եք:

Մաղթում եմ Ձեզ ստեղծագործական նոր նվաճումներ, Հայաստանում բարձր արվեստի ու մշակույթի քարոզմանն ու արմատավորմանն ուղղված Ձեր հասարակական շնորհակալ գործունեության արդյունավետ շարունակում»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական հեռագրում:


 

← Վերադառնալ