21
11, 2015

Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Հակոբ Ավետիքյանին՝ 70-ամյակի առթիվ

 Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանին՝  ծննդյան 70-րդ տարեդարձի կապակցությամբ:

«Դուք ժամանակակից հայ լրագրության ակնառու ներկայացուցիչներից եք: Մեծ է Ձեր ներդրումը նորանկախ Հայաստանում ազատ մամուլի ստեղծման և կայացման գործում: Սփյուռքում և հայրենիքում տասնամյակներ շարունակվող Ձեր բեղմնավոր գործունեության շնորհիվ Դուք վաստակել եք բարձր հեղինակություն ընթերցողների շրջանում և ողջ հասարակության մեջ:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նոր ձեռքբերումներ Ձեր շնորհակալ աշխատանքում»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում:

← Վերադառնալ