25
06, 2016

Նախագահը շնորհավորել է ԼՂՀ ժողովրդական արտիստ, երգչուհի Նաիրուհի Ալավերդյանին՝ ծննդյան առթիվ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդական արտիստ, երգչուհի Նաիրուհի Ալավերդյանին՝ ծննդյան 75-րդ տարեդարձի առթիվ: «Դուք մեր ազգային երգարվեստի այն երախտավորներից եք, որի կենսագրությունը սերտորեն կապված է Արցախի հայության ինքնության դրսևորման, մեր ժողովրդի հոգևոր-մշակութային արժեքների պահպանման և տարածման հետ:

Ձեր թավշաձայն երգը տարիներ շարունակ ջերմացնում է մեր հայրենակիցների սրտերն ու հոգիները:

Թող այս օրերին հնչող բազում բարեմաղթանքները մշտապես ուղեկից լինեն Ձեզ ողջ կյանքում»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում:

 

← Վերադառնալ