19
08, 2016

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Վան Խաչատուրին՝ ծննդյան 90-ամյակի առթիվ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել նկարիչ, քանդակագործ, ճարտարապետ Վան Խաչատուրին՝ ծննդյան 90-րդ տարեդարձի առթիվ:

«Դուք իրավամբ համարվում եք հայ կոթողային գեղանկարչության հիմնադիրը, որի երկարամյա գործունեությունից ծնված որմնանկարները, կտավներն ու քանդակներն այսօր զարդարում են բազմաթիվ հոյակերտ կառույցներ:
Ազգային ինքնատիպությամբ օժտված Ձեր ստեղծագործությունները նշանակալի ազդեցություն ունեն հայ կերպարվեստի և ճարտարապետության նոր միտումների սկզբնավորման և զարգացման գործում:
Մաղթում եմ Ձեզ առողջություն, արևշատություն և ամենայն բարիք»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական հեռագրում:
 

← Վերադառնալ