Շնորհավորական
Նախագահը շնորհավորել է ՀՀ ժողովրդական արտիստ Մեդեա Աբրահամյանին

08.03.2017

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, թավջութակահարուհի Մեդեա Աբրահամյանին ծննդյան 85-րդ տարեդարձի առթիվ՝ մաղթելով առողջություն, արևշատություն և նոր ձեռքբերումներ:

«Դուք հայ երաժշտարվեստի այն երախտավորներից եք, ում անգերազանցելի վարպետության և բացառիկ տաղանդի շնորհիվ թավջութակի հայկական դպրոցը մեծ համբավ ու հռչակ ձեռք բերեց:
Խորհրդանշելով հայ կատարողական արվեստի մի ողջ ժամանակաշրջան՝ Ձեր անկեղծությամբ և վարպետությամբ մշտապես հուզել եք դասական երաժշտության սիրահարներին:

Ակնառու է Ձեր ավանդը նաև մանկավարժության բնագավառում, որտեղ տասնամյակների անմնացորդ նվիրումով կրթել և դեպի մեծ բեմեր եք ճանապարհել նոր սերնդի բազում երաժիշտների»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում:
 

← Վերադառնալ


Նամակ
Նախագահին

Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Էլեկտրոնային տարբերակով ՀՀ Նախագահին հղած նամակները չեն կարող համարվել պաշտոնական, դրանք բացառապես տեղեկատվական բնույթ ունեն եւ ենթակա չեն պաշտոնական ընթացակարգով քննության: