04
01, 2018

Նախագահը շնորհավորել է ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Ութմազյանին հոբելյանի առթիվ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան Արթուր Ութմազյանին ծննդյան 70-րդ տարեդարձի առթիվ՝ մաղթելով քաջառողջություն, անսպառ ուժ ու եռանդ և նորանոր ստեղծագործական նվաճումներ:

«Դուք հայ թատրոնի երախտավորներից եք, որի կերտած բազում տպավորիչ կերպարները սիրվել և ընդունվել են հանդիսատեսի կողմից:
Ձեր վաստակաշատ գործունեությունն ինչպես բեմում, այնպես էլ ռադիոեթերում և հեռուստաէկրանին ծառայել է հայ թատերարվեստի զարգացմանն ու առաջընթացին և արժևորվել նշանակալի ձեռքբերումներով»,-ասված է Հանրապետության Նախագահի շնորհավորական ուղերձում:
 

← Վերադառնալ