Շնորհավորական
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ավստրիայի նախագահին՝ Ազգային տոնի կապակցությամբ

26.10.2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ավստրիայի Հանրապետության  Դաշնային նախագահ Ալեքսանդեր Վան դեր Բելլենին՝ Ազգային տոնի կապակցությամբ:

Արմեն Սարգսյանը հայ ժողովրդի և անձամբ իր անունից շնորհավորել է Ավստրիայի նախագահ Վան դեր Բելլենին ու Ավստրիայի բարեկամ ժողովրդին տոնի կապակցությամբ՝ մաղթելով հետագա առաջընթաց և բարօրություն։

«Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կնպաստենք փոխըմբռնման և բարեկամության ոգով զարգացող հայ-ավստրիական հարաբերությունների հետագա ընդլայնմանն ու մեր երկրների միջև առկա բազմաշերտ կապերի խորացմանը»,-մասնավորապես նշել է նախագահ Սարգսյանը։ 

← Վերադառնալ


Նամակ
Նախագահին

Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Էլեկտրոնային տարբերակով ՀՀ Նախագահին հղած նամակները չեն կարող համարվել պաշտոնական, դրանք բացառապես տեղեկատվական բնույթ ունեն եւ ենթակա չեն պաշտոնական ընթացակարգով քննության: