23
12, 2018

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի ազգային տոնի՝ Կայսեր ծննդյան օրվա առթիվ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի կայսր Ակիհիտոյին երկրի Ազգային տոնի՝ Կայսեր ծննդյան օրվա առթիվ:

Շնորհավորական ուղերձում նախագահը համոզմունք է հայտնել, որ անցած տարիների ընթացքում Հայաստանի և Ճապոնիայի հարաբերություններում արձանագրված ձեռքբերումները և փոխադարձ հարգանքի վրա խարսխված փոխգործակցությունը կշարունակեն զարգանալ և ընդլայնվել: 

← Վերադառնալ