ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼՆԵՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ ո ր ո շ ու մ ե մ.

Հանրապետության տոնի կապակցությամբ, գիտության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար պարգևատրել՝

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով՝

Արկադի Ստեփանի ԿԱՐԱԽԱՆՅԱՆԻՆ ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրեն, երկրաբանա-հանքաբանական գիտությունների դոկտոր

Անանիա Շիրակացու մեդալով`

Գայանե Հրաչիկի ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի տեսական լաբորատորիայի ավագ գիտաշխատող, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր:


ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2014թ. մայիսի 26
Երևան
ՆՀ-136-Ա



← Վերադառնալ