ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀՀ գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում շնորհելու մասին

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով եւ հիմք ընդունելով "Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին" Հայաստանի Հանրապետության օրենքը` ո ր ո շ ու մ ե մ.

Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 19-րդ տարեդարձի առթիվ, գիտության զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում շնորհել.

Լենսեր Աբգարի ԱՂԱԼՈՎՅԱՆԻՆ ՀՀ ԳԱԱ մեխանիկայի ինստիտուտի տնօրենի խորհրդական, ՀՀ ԳԱԱ
ակադեմիկոս

Արմեն Անուշավանի ԳԱԼՈՅԱՆԻՆ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս

Գրիգորի Ալեքսանդրի ՂԱՐԻԲՅԱՆԻՆ Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտության ամբիոնի պատվավոր վարիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2010թ. սեպտեմբերի 16
Երևան



← Վերադառնալ