ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգեւատրելու մասին

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով եւ հիմք ընդունելով "Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների մասին" Հայաստանի Հանրապետության օրենքը` ո ր ո շ ու մ ե մ.

Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 19-րդ տարեդարձի առթիվ, Հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի եւ ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության համար պարգեւատրել.

"Հայրենիքին մատուցած ծառայությունների համար" 1-ին աստիճանի մեդալով`

Մասիս Ալեքսանդրի ԷՄԻՐՅԱՆԻՆ թիվ 33651 զորամասի գումարտակի հրամանատար, փոխգնդապետ


"Հայրենիքին մատուցած ծառայությունների համար" 2-րդ աստիճանի մեդալով`

Գեւորգ Մավրիկի ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆԻՆ թիվ 33651 զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ

Սամվել Ռոբերտի ՎԵՐԴՅԱՆԻՆ թիվ 33651 զորամասի հրետանու պետի տեղակալ, մայոր


Արիության մեդալով`

Խաչատուր Գագիկի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ թիվ 49971 զորամասի շարքային

Դավիթ Սերգեյի ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻՆ թիվ 33651 զորամասի շարքային-պայմանագրային

Յուրի Հրանտի ՀՈՎԱՍԱՓՅԱՆԻՆ թիվ 33651 զորամասի դասակի հրամանատար, լեյտենանտ

Արման Կամոյի ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ թիվ 49971 զորամասի շարքային:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2010թ. սեպտեմբերի 17
Երևան



← Վերադառնալ