ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԻ ՇԱՐՔ ՀՐԱՄԱՆԱԳՐԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածի 5-րդ մասը` ո ր ո շ ու մ ե մ.

1. Ուժը կորցրած ճանաչել՝

1) Հայաստանի Հանրապետության Նախագահի 1996 թվականի հուլիսի 13-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի մասին» ՆՀ-606 հրամանագիրը.

2) Հայաստանի Հանրապետության Նախագահի 1996 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահին կից ատոմային էներգիայի անվտանգության խորհրդի գործունեությունը կանոնակարգելու մասին» ՆՀ-679 հրամանագիրը.

3) Հայաստանի Հանրապետության Նախագահի 1999 թվականի հուլիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր քաղաքացիության հարցերի հանձնաժողովի կանոնադրությունը հաստատելու մասին» ՆՀ-350 հրամանագիրը.

4) Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի հոկտեմբերի 23-ի «Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի կանոնադրությունը հաստատելու մասին» ՆՀ-693 հրամանագիրը.

5) Հայաստանի Հանրապետության Նախագահի 2003 թվականի նոյեմբերի 19-ի «Դատապարտյալների ներման խնդրագրերը քննարկելու կարգը հաստատելու մասին» ՆՀ-183-Ն հրամանագիրը.

6) Հայաստանի Հանրապետության Նախագահի 2006 թվականի հունիսի 17-ի «Ընդերքօգտագործման ոլորտում արդյունավետության բարձրացման հարցերով խորհուրդ ստեղծելու մասին» ՆՀ-133-Ն հրամանագիրը.

7) Հայաստանի Հանրապետության Նախագահի 2006 թվականի հուլիսի 31-ի «Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովների կազմավորման և գործունեության կարգը սահմանելու մասին» ՆՀ-163-Ն հրամանագիրը.

8) Հայաստանի Հանրապետության Նախագահի 2011 թվականի սեպտեմբերի 17-ի «Տնտեսական գործունեության պետական կարգավորման արդյունավետության բարձրացման միջոցառումների համակարգման և Հայաստանի Հանրապետության տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհուրդ ստեղծելու մասին» ՆՀ-246-Ն հրամանագիրը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ սույն հրամանագրի 1-ին կետի 1-ին, 4-րդ և 6-րդ ենթակետերում նշված հրամանագրերն ուժը կորցրած ճանաչելու արդյունքում առաջանալիք իրավակարգավորման հնարավոր բացերը կանխելու նպատակով ապահովել համապատասխան իրավական ակտերի նախագծերի մշակումը և սահմանված կարգով ընդունող մարմնի հաստատմանը ներկայացնելը:

3. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնն ստանձնելու օրը, բացառությամբ սույն հրամանագրի 2-րդ կետի, որն ուժի մեջ է մտնում սույն հրամանագրի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2018թ. ապրիլի 5
Երևան
ՆՀ- 228 -Ն



← Վերադառնալ