ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Ջ. Գալուստյանին Մովսես Խորենացու մեդալով պարգևատրելու մասին



Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ ո ր ո շ ու մ ե մ.

Սփյուռքում երկարամյա և արգասաբեր հայանպաստ գործունեության համար Հայկական ժառանգության հիմնադրամի նախագահ, բարերար Ջեյմս ԳԱԼՈՒՍՏՅԱՆԻՆ (ԱՄՆ) պարգևատրել Մովսես Խորենացու մեդալով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2012թ. մայիսի 17
Երևան



← Վերադառնալ