Ներհանրապետական այցեր

09.12.2017 / Նախագահը մասնակցել է տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմիններին նվիրված խորհրդաժողովին

Նախագահը մասնակցել է տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմիններին նվիրված խորհրդաժողովին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է տարածքային կառավարման և զարգացման նախարարության և «Հայաստանի համայնքների միություն» հասարակական կազմակերպության կողմից Դիլիջանում դեկտեմբերի 8-9-ը անցկացվող տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմիններին նվիրված խորհրդաժողովի ամփոփիչ նիստին: Խորհրդաժողովին մասնակցել են մարզպետներ, համայնքապետներ, կենտրոնական բանկի, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի, «Քաղաքապետների դաշնագիր-արևելք» ծրագրի,...

21.11.2017 / Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Տավուշի մարզ

Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Տավուշի մարզ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ՝ Դիլիջան, որտեղ ներկա է գտնվել «Դիլիջան» գարեջրի գործարանի բացման արարողությանը: Հանրապետության Նախագահը տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի, գործարանի ղեկավարության և հյուրերի ուղեկցությամբ շրջայց է կատարել նորաբաց գործարանի արտադրամասերում, ծանոթացել «Հ և Տ Հակոբյաններ» ընկերությանը պատկանող «Դիլիջան» գարեջրի գործարանում կատարված աշխատանքներին, իրականացված ներդրումներին ու...

28.10.2017 / Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Գեղարքունիքի մարզ

Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Գեղարքունիքի մարզ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Գեղարքունիքի մարզ, որտեղ Լճափ և Կարճաղբյուր համայնքներում ծանոթացել է «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի» շրջանակներում իրականացվող աշխատանքների ընթացքին: Ծրագիրն ուղղված է Սևանա լճի ձկնատեսակների, բնական պաշարների և էկոհամակարգի վերականգնմանը՝ նպատակ ունենալով վերականգնել Սևանա լճում իշխանի պաշարները, ֆինանսական միջոցներ ստեղծել Սևանա լճի բնապահպանական հիմնախնդիրների...

07.10.2017 / Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Սյունիքի մարզ

Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Սյունիքի մարզ

Աշխատանքային այցով հոկտեմբերի 7-ին Սյունիք այցելած Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է մարզում առաջին անգամ անցկացվող Սպարապետի օրվան նվիրված միջոցառումներին: Հանրապետության Նախագահը միջոցառումների շրջանակներում այցելել է Խնձորեսկ համայնքում գտնվող Մխիթար Սպարապետի գերեզմանին, ծաղիկներ դրել և հարգանքի տուրք մատուցել Սպարապետի հիշատակին, իսկ երեկոյան ներկա է գտնվել օրվա խորհրդի ներքո կազմակերպված գալա համերգին: Խնձորեսկում Սպարապետի օրվան նվիրված բազմաբնույթ միջոցառումներն ուղեկցվել են...

06.10.2017 - 07.10.2017 / Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Վայոց ձորի մարզ

Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Վայոց ձորի մարզ

Աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում գտնվող Հանրապետության Նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ երեկոյան Ջերմուկ քաղաքում հետևել է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի և Շախմատի եվրոպական միության հետ համագործակցությամբ Հայաստանի շախմատի ակադեմիայի կազմակերպած Եվրոպայի պատանեկան «Գրան Պրի» մրցաշարի 2-րդ փուլի ընթացքին, որն անցկացվում է ս.թ. հոկտեմբերի 4-15-ը «Ջերմուկ աշխարհ» նորակառույց հյուրանոցում: Երեք փուլով ընթացող մրցաշարին...

01.10.2017 / Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է Գյումրու օրվան նվիրված միջոցառումներին

Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է Գյումրու օրվան նվիրված միջոցառումներին

  Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Գյումրու օրվան նվիրված տոնական միջոցառումներին, որոնց շրջանակներում այցելել է քաղաքի մի շարք մշակութային օջախներ, դիտել գյումրեցիների ավանդական կենցաղը, արհեստներն ու ավանդույթները ներկայացնող «Հացի փառատոնը», մասնակցել Գյումրու մանկապատանեկան արվեստի պալատի բացման արարողությանը: Նախագահն այցելել է նաև Գյումրու «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի շինհրապարակ, ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին:...


Նամակ
Նախագահին

Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Էլեկտրոնային տարբերակով ՀՀ Նախագահին հղած նամակները չեն կարող համարվել պաշտոնական, դրանք բացառապես տեղեկատվական բնույթ ունեն եւ ենթակա չեն պաշտոնական ընթացակարգով քննության: