Արտերկրյա այցեր

05.06.2015 - 07.06.2015 / Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Ֆրանսիայի Հանրապետություն

Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Ֆրանսիայի Հանրապետություն

Աշխատանքային այցով Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 5-ին հանդիպում է ունեցել Նիցցայի քաղաքապետ Քրիստիան Էստրոզիի հետ: Քաղաքապետ Էստրոզին ողջունելով Նախագահին՝ նշել է, թե մեծ պատիվ է, որ Հայաստանն աշխարհի ամենահայտնի փառատոններից մեկի՝ «Միդեմ» միջազգային աշխարհահռչակ երաժշտական փառատոնի պատվավոր հյուրն է: Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և ընդգծել, որ Նիցցան Հայաստանի մայրաքաղաք Երևանի հետ քույր...

21.05.2015 - 22.05.2015 / Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Լատվիայի Հանրապետություն

Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Լատվիայի Հանրապետություն

ԵՄ «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Լատվիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 21-ին Ռիգայում հանդիպում է ունեցել Լատվիայի Հանրապետության Նախագահ Անդրիս Բերզինշի հետ: Երկու երկրների նախագահները բարձր են գնահատել փոխըմբռնման ոգով զարգացող հայ-լատվիական քաղաքական երկխոսությունն ու միջպետական հարաբերությունների դինամիկան և ընդգծել այդ դինամիկան զարգացնելու կարևորությունը: Սերժ Սարգսյանը և Անդրիս Բերզինշը...

08.05.2015 - 10.05.2015 / Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն

Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն

Աշխատանքային այցով ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կրեմլում մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, որտեղ հանդես է եկել ելույթով:   *** Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 9-ին Մոսկվայում մասնակցել է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին. Հայաստանի Նախագահը Կարմիր հրապարակում, բազմաթիվ այլ երկրների բարձրաստիճան պատվիրակությունների ղեկավարների հետ դիտել է Հաղթանակին նվիրված զորահանդեսը,...

06.05.2015 - 08.05.2015 / Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Ամերիկայի Միացյալ Նահանգներ

Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Ամերիկայի Միացյալ Նահանգներ

Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Սենատի հանրապետական մեծամասնության ղեկավար Միտչ Մըքոնելի և դեմոկրատական փոքրամասնության ղեկավար Հարրի Ռիդի հետ: Հանդիպմանը ներկա են գտնվել նաև Սենատի հանրապետական և դեմոկրատ մի շարք այլ անդամներ: Զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան միջխորհրդարանական փոխգործակցությանն ու երկկողմ բարեկամական հարաբերությունների առավել զարգացմանը և խորացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ, անդրադարձել՝ այդ...

12.04.2015 / Նախագահ Սերժ Սարգսյանի այցելությունը Վատիկան

Նախագահ Սերժ Սարգսյանի այցելությունը Վատիկան

Ի պատիվ Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի անունից ապրիլի 11-ի երեկոյան ընթրիք է տրվել:   *** Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանի կողմից՝ ի պատիվ ՀՀ Նախագահի տրված ընթրիքի ժամանակ   *** Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 12-ին այցելել է Վատիկան, որտեղ մասնակցել է Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից Սուրբ Պետրոսի տաճարում մատուցված պատարագին՝...

08.04.2015 - 11.04.2015 / Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Իտալիայի Հանրապետություն

Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Իտալիայի Հանրապետություն

Պաշտոնական այցով Իտալիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 9-ին հանդիպում է ունեցել Իտալիայի Հանրապետության պաշտպանության նախարար Ռոբերտա Պինոտիի հետ: Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև ռազմական ոլորտում ստորագրված երկկողմ համագործակցության համաձայնագրի շրջանակներում փոխգործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր: ՀՀ Նախագահը և Իտալիայի պաշտպանության նախարարը երկուստեք կարևորել են փաստը, որ ռազմական ոլորտում հայ-իտալական համագործակցությունը...


Նամակ
Նախագահին

Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Էլեկտրոնային տարբերակով ՀՀ Նախագահին հղած նամակները չեն կարող համարվել պաշտոնական, դրանք բացառապես տեղեկատվական բնույթ ունեն եւ ենթակա չեն պաշտոնական ընթացակարգով քննության: