Հայաստանի Հանրապետության
բարձրագույն կոչում

Հայրենիքի շքանշան

Հայրենիքի շքանշան

«Հայաստանի ազգային հերոս»

«Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչումը շնորհվում է երկրի պաշտպանության, իրավակարգի ամրապնդման բնագավառներում, ինչպես նաև ազգային նշանակալի արժեքների ստեղծման գործում Հայաստանի Հանրապետությանը մատուցած համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների համար:

Հայրենիքի շքանշանը հանձնվում է «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչմանն արժանացած անձանց:

«Հայաստանի ազգային հերոս» կոչման արժանացել են`

  • Ն.Ս.Օ.Տ.Տ Վազգեն Առաջին Ամենայն Հայոց Կաթողիկոսը- 28.07.1994թ.
  • Վիկտոր Համազասպի Համբարձումյանը-11.10.1994թ.
  • Ալեք Մանուկյանը- 14.10.1994թ.
  • Մովսես Գեւորգի Գորգիսյանը- 20.09.1996թ.
  • Գեղազնիկ Արմենակի Միքայելյանը-20.09.1996թ.
  • Մոնթե Չարլզի Մելքոնյանը- 20.09.1996թ.
  • Թաթուլ Ժորժիկի Կրպեյանը- 20.09.1996թ.
  • Վիտյա Վորոշի Այվազյանը- 20.09.1996թ.
  • Ջիվան Զավենի Աբրահամյանը- 20.09.1996թ.
  • Յուրա Վաղարշակի Պողոսյանը- 20.09.1996թ.
  • Կարեն Սերոբի Դեմիրճյանը-27.12.1999թ.
  • Վազգեն Զավենի Սարգսյանը- 27.12.1999թ.
  • Քըրք Քրքորյանը-27.05.2004թ.
  • Շառլ Ազնավուրը- 27.05.2004թ.
  • Նիկոլայ Իվանի Ռիժկովը- 05.12.2008թ.
  • Էդուարդո Էռնեկյան- 21.09.2017թ. 

Նամակ
Նախագահին

Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Էլեկտրոնային տարբերակով ՀՀ Նախագահին հղած նամակները չեն կարող համարվել պաշտոնական, դրանք բացառապես տեղեկատվական բնույթ ունեն եւ ենթակա չեն պաշտոնական ընթացակարգով քննության: