Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ

Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչումը շնորհվում է թատրոնի, կինոյի, կրկեսի արտիստներին, ռեժիսորներին, խմբերգային, երաժշտական, պարային և այլ կոլեկտիվների գեղարվեստական ղեկավարներին, բեմադրիչներին, խմբավարներին, կոնցերտմայստերներին, երաժիշտ-կատարողներին, լրագրողներին, գրականության և մշակույթի զարգացման բնագավառներում աչքի ընկնող և վաստակ ունեցող գրողներին, կինեմատոգրաֆիայի, հեռուստատեսության և ռադիոյի, մամուլի, հրատարակչությունների, թանգարանների, գրադարանների և մշակույթի այլ աշխատողներին` արժեքավոր ստեղծագործությունների, բարձր վարպետության, ինչպես նաև մշակույթի զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար:

← Վերադառնալ