Նախագահի մրցանակներ

ՀՀ Նախագահի մրցանակ

ՀՀ Նախագահի երիտասարդական մրցանակ

Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակ

Հիմնվել է ՀՀ Նախագահի 2001թ. հունվարի 19-ի հրամանագրով և շնորհվում է յուրաքանչյուր տարի՝
• բնական գիտությունների զարգացման բնագավառում նշանակալի հայտնագործության կամ ներդրած ավանդի համար.
• տեխնիկական գիտությունների և ինֆորմացիոն տեխնոլոգիաների բնագավառում նշանակալի հայտնագործության կամ ներդրած ավանդի համար.
• արվեստի բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար.
• բժշկագիտության բնագավառում նշանակալի հայտնագործության կամ ներդրած ավանդի համար.
• ֆիզիկայի զարգացման բնագավառում նշանակալի հայտնագործության կամ ներդրած ավանդի համար.
• գրականության բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար.
• հումանիտար գիտությունների զարգացման բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար:

Սահմանվել է, որ Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակները յուրաքանչյուր բնագավառի համար շնորհվում են համանուն վկայագրի և դրամական պարգևի ձևով:


Ի գիտություն է ընդունվել, որ`
• համապատասխան բնագավառների հանձնախմբերի կողմից մրցանակի թեկնածուների ընտրությունը և առաջադրումը կատարվում է «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի անդամներ Ժան և Ալբերտ Պողոսյանների և «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջև կնքված պայմանագրի համաձայն.
• մրցանակների մաս կազմող դրամական պարգևները հատկացվում են «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի անդամներ Ժան և Ալբերտ Պողոսյանների կողմից:

Դասական երաժշտության բնագավառում Հայաստանի Հանրապետության Նախագահի երիտասարդական մրցանակ

Հիմնվել է ՀՀ Նախագահի 2005թ. նոյեմբերի 30-ի հրամանագրով և շնորհվում է յուրաքանչյուր տարի հետևյալ անվանակարգերով`
• երգեցողություն՝ երկու մրցանակ.
• գործիքային կատարում՝ երկու մրցանակ:
Դասական երաժշտության բնագավառում Հայաստանի Հանրապետության Նախագահի երիտասարդական մրցանակը յուրաքանչյուր անվանակարգի համար շնորհվում է համանուն վկայագրի և դրամական պարգևի ձևով:

Ի գիտություն է ընդունվել, որ`
• անվանակարգերի հանձնախմբերի կողմից մրցանակի թեկնածուներին ներկայացվող պահանջները, նրանց ընտրությունը և առաջադրումը կատարվում են «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի անդամներ Ժան և Ալբերտ Պողոսյանների և «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջև կնքված համաձայնագրի համաձայն.
• մրցանակի մաս կազմող դրամական պարգևները հատկացվում են «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի անդամներ Ժան և Ալբերտ Պողոսյանների կողմից:

Հայաստանի Հանրապետության Նախագահի երիտասարդական մրցանակ

Հիմնվել է ՀՀ Նախագահի 2004թ. դեկտեմբերի 24-ի հրամանագրով և շնորհվում է յուրաքանչյուր տարի հետևյալ համամասնությամբ`
• արվեստի բնագավառում (այդ թվում՝ կերպարվեստ, կինոարվեստ, թատերական արվեստ, ֆոտոարվեստ, դիզայն և այլն)՝ երեք մրցանակ.
• գրականության բնագավառում` մեկ մրցանակ:
Սահմանվել է, որ Հայաստանի Հանրապետության Նախագահի երիտասարդական մրցանակը յուրաքանչյուր բնագավառի համար շնորհվում է համանուն վկայագրի և դրամական պարգևի ձևով:

Ի գիտություն է ընդունվել, որ`
• համապատասխան բնագավառների հանձնախմբերի կողմից մրցանակի թեկնածուներին ներկայացվող պահանջները, նրանց ընտրությունը և առաջադրումը կատարվում է «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի անդամներ Ժան և Ալբերտ Պողոսյանների և «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջև կնքված պայմանագրի համաձայն.
• մրցանակի մաս կազմող դրամական պարգևները հատկացվում են «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի անդամներ Ժան և Ալբերտ Պողոսյանների կողմից:


Հայոց ցեղաuպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց շնորհվող մրցանակ

Հիմնվել է ՀՀ Նախագահի 2005թ. նոյեմբերի 26-ի հրամանագրով և շնորհվում է յուրաքանչյուր տարի`
• Հայաստանի Հանրապետության քաղաքացի կամ ծագումով հայ գործչի կամ Հայաuտանի Հանրապետության կազմակերպության` մեկ մրցանակ.
• օտարազգի գործչի կամ oտարերկրյա կազմակերպության` մեկ մրցանակ:
Մրցանակը շնորհվում է համանուն վկայագրի, շքանշանի և դրամական պարգևի ձևով:

Ի գիտություն է ընդունվել, որ`
• մրցանակի թեկնածուներին ներկայացվող պահանջների սահմանումը, նրանց ընտրությունը և առաջադրումը կատարվում է «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի անդամներ Ժան և Ալբերտ Պողոսյանների և «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջև կնքված պայմանագրի համաձայն.
• մրցանակի մաս կազմող դրամական պարգևները հատկացվում են «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի անդամներ Ժան և Ալբերտ Պողոսյանների կողմից:

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակ


Հիմնվել է ՀՀ Նախագահի 2009թ. հուլիսի 6-ի հրամանագրով: Սահմանվել է, որ որպես մրցանակ շնորհվում են հուշամեդալ, վկայագիր և հուշախորհրդանիշ:

Մրցանակը յուրաքանչյուր տարի շնորհվում է համաշխարհային ՏՏ ոլորտում բացառիկ ներդրումներ կատարած հեղինակավոր անհատի: Այս մրցանակաբաշխությամբ համաշխարհային ՏՏ քարտեզի վրա ընդգծվում է Հայաստանը՝ որպես բարձր տեխնոլոգիաների զարգացող կենտրոն:

Սկսած 2010 թվականից, մրցանակն ամեն տարի շնորհվում է մեկ անհատի, ում ներդրումները ՏՏ ոլորտում բերել կամ բերում են հեղափոխական կամ համանման բնույթ ունեցող զարգացումների, որոնք դրականորեն են անդրադարձել կամ ունեն ներուժ դրականորեն անդրադառնալու մարդկության վրա: Այդ ներդրումները կարող են ունենալ տարբեր դրսևորումներ՝ տեխնոլոգիական, կրթական, կազմակերպչական և ֆինանսական:

• տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հանրապետության Նախագահի մրցանակի թեկնածուների նախնական հավակնորդների ընտրությունն իրականացվում է մրցանակաբաշխության կոմիտեի կողմից.
• մրցանակակրի ընտրությունն իրականացվում է ընտրող հանձնաժողովի կողմից.
• մրցանակաբաշխության ֆինանսավորումն իրականացվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի, «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի և հովանավորի միջև կնքված համագործակցության հուշագրին համապատասխան:


Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում Հայաստանի Հանրապետության նախագահի կրթական պարգևներ

Հիմնվել է ՀՀ Նախագահի 2005թ. հունիսի 2-ի կարգադրությամբ: Որպես պարգևներ յուրաքանչյուր անվանակարգի համար շնորհվում են հուշախորհրդանիշ, համանուն վկայագիր և դրամական պարգև:
Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում Հանրապետության նախագահի կրթական պարգևները յուրաքանչյուր տարի շնորհվում են հետևյալ անվանակարգերում.

ա) գլխավոր մրցանակ
բ) լավագույն ասպիրանտ (1-ին և 2-րդ կարգեր)
գ) լավագույն մագիստրանտ (1-ին և 2-րդ կարգեր)
դ) լավագույն բակալավր (1-ին և 2-րդ կարգեր)
ե) լավագույն սփյուռքահայ ուսանող (1-ին և 2-րդ կարգեր)
զ) լավագույն ուսանողուհի
է) լավագույն աշակերտ

«Լավագույն ասպիրանտ», «Լավագույն մագիստրանտ», «Լավագույն բակալավր», և «Լավագույն աշակերտ» անվանակարգերում պարգևները նախատեսված են մրցույթին մասնակցող յուրաքանչյուր կրթական հաստատության համար:

• Անվանակարգերի հաղթողները որոշվում են ՀՀ նախագահի կարգադրությամբ հաստատված տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում Հայաստանի Հանրապետության նախագահի կրթական պարգևների շնորհման հանձնաժողովի կողմից:
• Հանձնաժողովի կողմից պարգևների թեկնածուներին ներկայացվող պահանջները, նրանց ընտրությունը և առաջադրումը կատարվում է՝ համաձայն «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջև կնքված համաձայնագրի:
• Յուրաքանչյուր անվանակարգի համար շնորհվող պարգևները հատկացվում են «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի կողմից:

 


Նամակ
Նախագահին

Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Էլեկտրոնային տարբերակով ՀՀ Նախագահին հղած նամակները չեն կարող համարվել պաշտոնական, դրանք բացառապես տեղեկատվական բնույթ ունեն եւ ենթակա չեն պաշտոնական ընթացակարգով քննության: