15
04, 2008

Նախագահ Սերժ Սարգսյանը բանակի բարձրագույն սպայական կազմին ներկայացրել է պաշտպանության նորանշանակ նախարար Սեյրան Օհանյանին

album picture
Նախագահն ասել է, որ Սեյրան Օհանյանին ճանաչում է ավելի քան քսան տարի, եւ չի հիշում նրա կողմից որեւէ արարք, որը կարող է պատիվ չբերել սպային:

Նա բարձր է գնահատել Սեյրան Օհանյանի ակտիվ մասնակցությունը բանակի կայացման ու ամրապնդման գործին:

Երկրի ղեկավարի խոսքով, բանակը շարունակելու է մնալ պետության առանձնահատուկ ուշադրության կենտրոնում, եւ այսօր զինված ուժերի առջեւ դրված են լուրջ խնդիրներ: Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ պաշտպանության նախարարի եւ Զինված ուժերի գլխավոր շտաբի նորանշանակ պետի ղեկավարությամբ պաշտպանական գերատեսչությունը հաջողությամբ կիրականացնի այդ խնդիրները, կշարունակի բանակի մարտունակության հետագա բարձրացմանն ուղղված քայլերն ու բարեփոխումների գործընթացը:

Նախագահը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Միխայլի Հարությունյանին` այս փուլում համատեղ արդյունավետ աշխատանքի համար եւ համոզմունք հայտնել, որ նրա փորձն ու գիտելիքներն այսուհետ եւս կծառայեն բանակի զարգացմանը:

Սեյրան Օհանյանը շնորհակալություն հայտնելով Գերագույն գլխավոր հրամանատարին` իր նկատմամբ ցուցաբերած վստահության համար, նշել է, որ պաշտոնը ստանձնում է առաջին հերթին պատասխանատվության մեծ գիտակցությամբ: Նա ասել է, որ իրենց ջանքերը նպատակաուղղելու են երկրի պաշտպանունակության, անվտանգության ամրապնդմանը, բանակի մարտունակության հետագա բարձրացմանը:

← Վերադառնալ