25
01, 2013

Նախագահ Սերժ Սարգսյանը Հարավային Կովկասում Սուրբ Աթոռի առաքելական նախկին նվիրակ Կլաուդիո Գուջերոտտիին հանձնել է Մովսես Խորենացու մեդալ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասում Սուրբ Աթոռի առաքելական նախկին նվիրակ Կլաուդիո Գուջերոտտիին: Հանրապետության նախագահը, Հայաստանի և Վատիկանի միջև երկկողմ հարաբերությունների ամրապնդման, ինչպես նաև հայագիտության զարգացման գործում ունեցած ավանդի համար, Կլաուդիո Գուջերոտտիին շնորհավորել և հանձնել է ՀՀ պետական բարձր պարգև՝ Մովսես Խորենացու մեդալ, որով նա պարգևատրվել էր Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից:

← Վերադառնալ