26
09, 2015

Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ

 

Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 27-ին աշխատանքային այցով կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանին, որտեղ հանդես կգա ելույթով: Սերժ Սարգսյանը Նյու Յորքում հանդիպում կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, կմասնակցի նաև ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններին նվիրված գագաթնաժողովին:

Այցի շրջանակներում նախատեսված են Հանրապետության Նախագահի մի շարք երկկողմ հանդիպումներ: Սերժ Սարգսյանը հանդիպում կունենա նաև ամերիկացի խոշոր ներդրողների և գործարար շրջանակների հետ:

Վաշինգտոնում Հանրապետության Նախագահը ԱՄՆ Կոնգրեսում կմասնակցի «Ռաուլ Վալենբերգ» միջազգային հիմնադրամի կողմից կազմակեպված ճաշին, որտեղ ելույթ կունենա: Նախագահը կհանդիպի նաև ԱՄՆ հայկական համայնքի ներկայացուցիչների հետ:
 

← Վերադառնալ