06
04, 2017

Ավարտվել է մրցույթի անցկացման համար փաստաթղթերի ընդունման ժամկետը

Ավարտվել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամների թափուր պաշտոնները զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի փաստաթղթերի ընդունման ժամկետը: Մրցութային հանձնաժողովը տեղեկացնում է, որ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամների թափուր պաշտոնները զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցելու նպատակով ս.թ. մարտի 24-ից ապրիլի 6-ը դիմել են հետևյալ անձինք`

Նարա Սուրենի Շլեպչյանը՝ ծնված 1935թ.,
Մերուժան Սարգսի Տեր-Գուլանյանը՝ ծնված 1947թ.,
Նելլի Դավթի Չերչինյանը՝ ծնված 1977թ.,
Իրինա Վոլոդյայի Բարսեղյանը՝ ծնված 1968թ.,
Լիաննա Ռազմիկի Այվազյանը՝ ծնված 1955թ.:

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամների թափուր պաշտոնները զբաղեցնելու համար մրցույթի անցկացման կարգի 16-րդ կետի համաձայն, մրցութային հանձնաժողովը, ուսումնասիրելով մրցույթի մասնակիցների վերաբերյալ ներկայացված փաստաթղթերը, կորոշի մրցույթի հաղթողներին:
 

← Վերադառնալ