09
04, 2018

Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Եռաբլուր

Նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնի ստանձնման հանդիսավոր արարողությունից անմիջապես հետո պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն` հարգանքի տուրք մատուցել ՀՀ Ազգային հերոս Վազգեն Սարգսյանի և Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին: 

← Վերադառնալ