Մամլո հաղորդագրություններ
Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է օտարերկրյա հյուրերի հետ

10.04.2018

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպումներ  է ունեցել ՀՀ Նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած օտարերկրյա հյուրերի հետ: 
 
Նախագահ Սարգսյանը հանդիպել է Ուզբեկստանի Սենատի նախագահի առաջին տեղակալ Սադիկ Սաֆոեւի հետ: Քննարկվել են  հայ-ուզբեկական հարաբերությունները, մասնավորապես անդրադարձ է եղել տնտեսական համագործակցության այն ոլորտներին եւ ուղղություններին,  որտեղ կա զարգացման  ներուժ։
 
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է նաեւ Կատարի Պետության խորհրդակցական խորհրդի նախագահի տեղակալ  Մուհամմադ բին Աբդուլահ Ալ-Սուլեյթիի հետ:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Կատարի միջև տարբեր ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները:
 
Նախագահ Սարգսյանը հանդիպել է նաև Չինաստանի Երկաթգիծ թիվ 3 ճարտարագիտական խումբ ընկերության խորհրդի նախագահ Լիու Բաոլոնգի եւ Միջազգային վարչության պետ Դու Շենգի հետ:
 
Արմեն Սարգսյանը հանդիպել է նաեւ հնդիկ հայտնի ձեռնարկատեր, Մուքանդ ՍՊԸ համանախագահ եւ գործադիր տնօրեն, Մուքանդ Սումի Մեթլ Փրոցեսինգ ՍՊԸ-ի նախագահ Ռաջեշ Շահի հետ:

← Վերադառնալ


Նամակ
Նախագահին

Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Էլեկտրոնային տարբերակով ՀՀ Նախագահին հղած նամակները չեն կարող համարվել պաշտոնական, դրանք բացառապես տեղեկատվական բնույթ ունեն եւ ենթակա չեն պաշտոնական ընթացակարգով քննության: