Մամլո հաղորդագրություններ
Նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Շառլ Ազնավուրի որդուն՝ Նիկոլա Ազնավուրին

11.04.2018

Հայաստանի Հանրապետության Նախագահի նստավայրում այսօր հյուրընկալվել է Հայաստանի ազգային հերոս, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը, տիկնոջ՝ Քրիստինա Սարկիսյանի հետ:

Նա Նախագահ Արմեն Սարգսյանին է փոխանցել Շարլ Ազնավուրի շնորհավորական ուղերձը, որում ասված է.

«Իմ անկեղծ շնորհավորանքը եւ ջերմ մաղթանքն եմ հղում Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության չորրորդ Նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով:

Վստահ եմ, որ Ձեր մեծ փորձառությունը եւ մարդասիրական արժեքները հնարավորություն կտան մեծ ներդրում ունենալ Հայաստանի հետագա զարգացման գործում, ինչպես նաեւ լավագույնս ծառայել՝ ի շահ մեր ժողովրդի Հայաստանում եւ ամբողջ աշխարհում:

Մաղթում եմ Ձեզ ամենայն հաջողություն՝ մեր Հայրենիքը խաղաղության եւ բարօրության ճանապարհով առաջնորդելու ձեր վճռական առաքելության մեջ»: 

Շնորհակալությամբ ընդունելով ուղերձը, Նախագահ Սարգսյանն անգնահատելի է համարել Շարլ Ազնավուրի ծառայություններն իր արվեստով ու գործունեությամբ Հայաստանն աշխարհին ներկայացնելու ու ճանաչելի դարձնելու ուղղությամբ:

← Վերադառնալ


Նամակ
Նախագահին

Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Էլեկտրոնային տարբերակով ՀՀ Նախագահին հղած նամակները չեն կարող համարվել պաշտոնական, դրանք բացառապես տեղեկատվական բնույթ ունեն եւ ենթակա չեն պաշտոնական ընթացակարգով քննության: