18
04, 2018

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել ՀՀ ստեղծագործական միությունների ղեկավարների հետ

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել ՀՀ ստեղծագործական միությունների ղեկավարների հետ:

Հանրապետության Նախագահը հանդիպման մասնակիցների հետ զրուցել է ստեղծագործական միությունների կողմից գրականության, արվեստի, կինոյի, թատրոնի եւ լրագրության,բնագավառներում իրականացվող աշխատանքների, առկա խնդիրների, ինչպես նաև դրանց լուծման հնարավորությունների մասին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել նման հանդիպումները դարձնել շարունակական:

← Վերադառնալ