Մամլո հաղորդագրություններ
Նախագահ Սարգսյանը հանդիպում է ունեցել Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Ճապոնիայի դեսպանի հետ

10.05.2018

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչիին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպան Տագուչիին՝ որպես Ճապոնիայի առաջին ռեզիդենտ դեսպանի, պաշտոնավարման ժամանակահատվածում հայ-ճապոնական հարաբերությունների զարգացմանն ուղղված նրա ներդրման և արդյունավետ գործունեության համար:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել մշակութային կապերի ակտիվացման և բարձրագույն ու ճշգրիտ տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության զարգացման վերաբեյալ:

Դեսպան Տագուչին նշել է, որ միշտ մնալու է Հայաստանի և հայ ժողովրդի բարեկամը:

 

← Վերադառնալ


Նամակ
Նախագահին

Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Էլեկտրոնային տարբերակով ՀՀ Նախագահին հղած նամակները չեն կարող համարվել պաշտոնական, դրանք բացառապես տեղեկատվական բնույթ ունեն եւ ենթակա չեն պաշտոնական ընթացակարգով քննության: