Մամլո հաղորդագրություններ
Նախագահը ծանոթացել է Հայ-ռուսական համալսարանի գործունեությանն ու ծրագրերին

05.06.2018

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարան: Բուհի ռեկտոր Արմեն Դարբինյանի ու կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանի ուղեկցությամբ նախագահը շրջայց է կատարել համալսարանում, եղել է համալսարանի մարզական համալիրում, զրուցել այնտեղ մարզվող ուսանողների հետ, ինչպես նաև ծանոթացել լաբորատորիաների հնարավորություններին:

Շրջայցից հետո նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել բուհի ղեկավարության, համալսարանի ինստիտուտների տնօրենների եւ վարչական կազմի հետ:

Ռեկտոր Արմեն Դարբինյանը ներկայացրել է համալսարանի ձեքբերումները, կրթական ծրագրերը, զարգացման հեռանկարները, խոսել աշխարհի մի շարք երկների համալսարանների հետ ձևավորված համագործության մասին: Նա նշել է, որ բուհը մեծ կարևորություն է տալիս գիտական բաղադրիչին, եւ գիտական ու ակադեմիական շրջանակների հետ արդեն բավականին արդյունավետ գործակցություն է ձևավորվել:

Նախագահը գոհունակություն է հայտնել կատարված աշխատանքների առնչությամբ, կարևորել գիտական ուղղությունների զարգացումը՝ պատրաստակամություն հայտնելով նաեւ հնարավորինս աջակցել իրականցվող ծրագրերին:

← Վերադառնալ


Նամակ
Նախագահին

Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Էլեկտրոնային տարբերակով ՀՀ Նախագահին հղած նամակները չեն կարող համարվել պաշտոնական, դրանք բացառապես տեղեկատվական բնույթ ունեն եւ ենթակա չեն պաշտոնական ընթացակարգով քննության: