Մամլո հաղորդագրություններ
Նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Արցախի նախագահը

23.06.2018

 Նախագահ Արմեն Սարգսյանին հոբելյանի կապակցությամբ այսօր շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը։

Ուղերձում մասնավորապես ասված է․

«Մեծարգո՛ Արմեն Վարդանի,

Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 65-րդ տարեդարձի կապակցությամբ:

Դուք ունեք կյանքի եւ աշխատանքի հարուստ փորձ: Զբաղեցնելով տարբեր պատասխանատու պաշտոններ՝ միշտ աչքի եք ընկել բարձր արհեստավարժությամբ եւ մարդկային որակներով՝ պաշտպանելով հարազատ երկրի եւ պետության շահերը:

Այսօր էլ՝ որպես Հայաստանի Հանրապետության նախագահ, Դուք շարունակում եք նույն եռանդով եւ նվիրվածությամբ աշխատել՝ ի փառս հայոց պետականության եւ մեր ժողովրդի:

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք Ձեզ եւ Ձեր բոլոր հարազատներին ու մերձավորներին»։

← Վերադառնալ


Նամակ
Նախագահին

Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Էլեկտրոնային տարբերակով ՀՀ Նախագահին հղած նամակները չեն կարող համարվել պաշտոնական, դրանք բացառապես տեղեկատվական բնույթ ունեն եւ ենթակա չեն պաշտոնական ընթացակարգով քննության: