06
10, 2018

Նախագահը մասնակցել է Շառլ Ազնավուրի հոգեհանգստի եւ վերջին հրաժեշտի արարողություններին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը՝ տիկնոջ Նունե Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք Ամենայն Հայոց կաթողիկոսի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ տիկին Աննա Հակոբյանի հետ հոկտեմբերի 5-ին Փարիզի Ինվալիդների պալատի «Պատվո» հրապարակում մասնակցել է աշխարհահռչակ շանսոնյե, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի ազգային հարգանքի տուրքի արարողությանը:

Արարողությանը ներկա են եղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Ֆրանսիայի նախկին նախագահներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, հասարակական, քաղաքական, մշակութային անվանի գործիչներ, ֆրանսիահայ համայնքի ներկայացուցիչներ:

Հոկտեմբերի 6-ին Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ առաջնորդանիստ տաճարում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը եւ տիկին Նունե Սարգսյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ տիկին Աննա Հակոբյանի հետ ներկա են գտնվել Շառլ Ազնավուրի հոգեհանգստի կարգին, որը մատուցվել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից։

← Վերադառնալ