28
12, 2018

Հանրապետության նախագահը հյուրընկալել է «Հայկական Փի Ար ասոցիացիայի» ներկայացուցիչներին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին և Հայկական PR մրցանակաբաշխության հետազոտական խմբի ղեկավարին:

Ասոցիացիայի նախագահ Աստղիկ Ավետիսյանը տեղեկություններ է ներկայացրել կազմակերպության գործունեության ուղղությունների, ընթացիկ և առաջիկա ծրագրերի մասին: Մասնավորապես, անդրադարձ է եղել կրթական նախագծերին, արդեն երրորդ տարին անցկացվող Հայկական PR մրցանակաբաշխությանը:

Հյուրերը նաև նախագահին են հանձնել «Տարվա հրապարակային գործիչ» մրցանակը, որը նրան շնորհվել էր Հայկական PR մրցանակաբաշխություն 2018-ի շրջանակում: 

← Վերադառնալ