Մամլո հաղորդագրություններ

28.03.2018 / Նախագահին հավատարմագրերն է հանձնել Իտալիայի նորանշանակ դեսպանը

Նախագահին հավատարմագրերն է հանձնել Իտալիայի նորանշանակ դեսպանը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոն: Շնորհավորելով դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ Հանրապետության Նախագահը նրան մաղթել է հաջողություններ և հույս հայտնել, որ իր ակտիվ աշխատանքով նորանշանակ դեսպանը կնպաստի դարերի խորքից եկող հայ-իտալական ավանդական բարեկամական հարաբերությունների խորացմանն ու տարբեր ոլորտներում համագործակցության զարգացմանը: Նախագահ Սարգսյանը և...

28.03.2018 / Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովին

Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նիստերի դահլիճում մասնակցել է ակադեմիայի 2017 թվականի գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքներին նվիրված տարեկան ընդհանուր ժողովին : ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը ներկայացրել է ակադեմիայի գիտական գործունեության կարևորագույն և կիրառական արդյունքները, անդրադարձել հաշվետու տարում միջազգային համագործակցության ուղղությամբ ակադեմիայի կողմից իրականացված աշխատանքներին, այդ թվում՝ միջազգային...

27.03.2018 / Նախագահն ընդունել է Լյուքսեմբուրգի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարարին

Նախագահն ընդունել է Լյուքսեմբուրգի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարարին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լյուքսեմբուրգի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարար Ժան Ասելբորնին: Հանրապետության Նախագահը նշել է, որ ուրախ է Հայաստանում կրկին հյուրընկալելու նախարար Ժան Ասելբորնին՝ մի մարդու, ում ջերմ վերաբերմունքը Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ, ինչպես նաև անաչառ և սկզբունքային դիրքորոշումը Հայաստանին հուզող հարցերի շուրջ, թույլ են տալիս նրան համարել Հայաստանի բարեկամը: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը խորապես...

27.03.2018 / Նախագահին հավատարմագրերն է հանձնել Իռլանդիայի նորանշանակ դեսպանը

Նախագահին հավատարմագրերն է հանձնել Իռլանդիայի նորանշանակ դեսպանը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Իռլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Մայքլ Ֆորբսը (նստավայրը՝ Սոֆիա): Շնորհավորելով դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ Հանրապետության Նախագահը հաջողություններ է մաղթել նրան մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում և հույս հայտնել, որ դեսպան Ֆորբսը ջանք չի խնայի ակտիվացնելու հայ-իռլանդական քաղաքական երկխոսությունը, ընդլայնելու համագործակցությունը՝ միտված երկու երկրների...

25.03.2018 / Նախագահ Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Անդրանիկ Մարգարյանի հիշատակին

Նախագահ Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Անդրանիկ Մարգարյանի հիշատակին

ՀՀ նախկին վարչապետ, պետական, քաղաքական գործիչ Անդրանիկ Մարգարյանի մահվան տարելիցի կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երկրի բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Կոմիտասի անվան պանթեոն, հարգանքի տուրք մատուցել Անդրանիկ Մարգարյանի հիշատակին: 

24.03.2018 / Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն

Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն

Հանրապետության Նախագահի հրամանագրերով, տարբեր բնագավառներում ներդրած ավանդի և արդյունավետ գործունեության համար, մի խումբ անձինք պարգևատրվել են պետական բարձր պարգևներով , շնորհվել է նաև պատվավոր կոչում: Նախագահի նստավայրում այսօր տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ Հանրապետության Նախագահը տարբեր բնագավառներում պարգևի արժանացած անձանց հանձնել է պետական բարձր պարգևները և շնորհակալություն հայտնել նրանց կատարած աշխատանքի ու նվիրումի համար, մաղթել նորանոր հաջողություններ և անսպառ...


Նամակ
Նախագահին

Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Էլեկտրոնային տարբերակով ՀՀ Նախագահին հղած նամակները չեն կարող համարվել պաշտոնական, դրանք բացառապես տեղեկատվական բնույթ ունեն եւ ենթակա չեն պաշտոնական ընթացակարգով քննության: