Մամլո հաղորդագրություններ

11.01.2018 / Հանրապետության Նախագահին ՊԵԿ նախագահը զեկուցել է համակարգի բարեփոխումների, 2017թ. հարկային եկամուտների կատարողականի և ընթացիկ տարվա առաջնահերթությունների մասին

Հանրապետության Նախագահին ՊԵԿ նախագահը զեկուցել է համակարգի բարեփոխումների, 2017թ. հարկային եկամուտների կատարողականի և ընթացիկ տարվա առաջնահերթությունների մասին

Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանն այսօր զեկուցել է 2017 թվականի պետական եկամուտների հավաքագրմանը զուգահեռ համակարգում իրականացված բարեփոխումները` ուղղված ինչպես հարկեր-ՀՆԱ հարաբերակցության բարձրացմանը, այնպես էլ գործարար միջավայրի բարելավմանը, ներդրումների համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, թափանցիկության մեծացմանը: ՊԵԿ նախագահը ներկայացրել է նաև 2018թ. կոմիտեի գործունեության...

10.01.2018 / Նախագահին հավատարմագրերն է հանձնել Լիբանանի նորանշանակ դեսպանը

Նախագահին հավատարմագրերն է հանձնել Լիբանանի նորանշանակ դեսպանը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Լիբանանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մայա Դաղերը: Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ Հանրապետության Նախագահը վստահություն է հայտնել, որ նա առավելագույն ջանք կներդնի երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում: Նախագահ Սարգսյանն ուրախությամբ է արձանագրել, որ Հայաստանի և Լիբանանի միջև հարաբերությունները, հիմնված լինելով երկու ժողովուրդների...

10.01.2018 / Նախագահի մոտ խորհրդակցություն է անցկացվել առանձին ապրանքատեսակների գնաճի և դրա հետևանքների մեղմման լուծումների վերաբերյալ

Նախագահի մոտ խորհրդակցություն է անցկացվել առանձին ապրանքատեսակների գնաճի և դրա հետևանքների մեղմման լուծումների վերաբերյալ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել` հանրապետությունում առանձին ապրանքատեսակների գների բարձրացման և դրա հետևանքների հնարավոր մեղմմանն ուղղված լուծումների քննարկման նպատակով: Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, Նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը, ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը,...

09.01.2018 / Ֆինանսների նախարարը Նախագահին զեկուցել է 2017թ. հարկաբյուջետային քաղաքականության իրականացման արդյունքներն ու ընթացիկ տարում նախատեսվող աշխատանքները

Ֆինանսների նախարարը Նախագահին զեկուցել է 2017թ. հարկաբյուջետային քաղաքականության իրականացման արդյունքներն ու ընթացիկ տարում նախատեսվող աշխատանքները

Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն այսօր ներկայացրել է 2017 թվականի հարկաբյուջետային քաղաքականության իրականացման արդյունքները, ինչպես նաև դեռևս 2018 թվականի պետական բյուջեի քննարկումների ժամանակ հարկաբյուջետային քաղաքականության վերաբերյալ Նախագահի կողմից տրված հանձնարարականների կատարման ուղղությամբ իրականացվող աշխատանքը, այդ քաղաքականության հիմքում դրված առանցքային սկզբունքներն ու մոտեցումները, ակնկալվող արդյունքները: Նախարարը...

31.12.2017 / Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ

Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ

Հայաստանի Հանրապետության հարգարժա՛ն քաղաքացիներ, Սիրելի՛ հայրենակիցներ, 2017 թվականին հրաժեշտ տալուց րոպեներ առաջ ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ: Երախտապարտ եմ Հայաստանի զինվորին ու շինականին, մտավորականին ու գործարարին, բոլոր-բոլորին՝ անձնուրաց աշխատանքի, հայրենասիրության և համբերության համար: Այն հավատը, որ մենք բոլորս ունենք մեր ժողովրդի և երկրի ապագայի հանդեպ, թող մեզ ուժ տա նաև նոր տարում: Այս պահին ընտանիքներով հավաքվել ենք տոնական սեղանների շուրջ: Բոլորս մտովի...

31.12.2017 / Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Նախագահն այցելել է Հայաստանի սահմանային պաշտպանական տեղամասերից մեկը

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Նախագահն այցելել է Հայաստանի սահմանային պաշտպանական տեղամասերից մեկը

Հայաստանի Հանրապետության Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ, ավանդույթի համաձայն, տոների նախաշեմին այցելել է հանրապետության սահմանամերձ բնակավայրերից մեկը և պետական սահմանի պահպանության տեղամաս ու մարտական դիրք: Այս տարի Նախագահը եղել է Տավուշի մարզի Պառավաքար համայնքում և սահմանային տեղամասում ու մարտական դիրքում: Սերժ...


Նամակ
Նախագահին

Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Էլեկտրոնային տարբերակով ՀՀ Նախագահին հղած նամակները չեն կարող համարվել պաշտոնական, դրանք բացառապես տեղեկատվական բնույթ ունեն եւ ենթակա չեն պաշտոնական ընթացակարգով քննության: